Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 հոկտեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը:


ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետների առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլանված կազմով: Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահության և հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դրան մեծապես նպաստում են Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձևավորված ինչպես գործնական, այնպես էլ անձնական ջերմ հարաբերությունները: Հայ-բելառուսական համագործակցության զարգացման համար, ըստ նրա, ստեղծված է նաև իրավապայմանագրային կայուն բազա. ստորագրված է շուրջ չորս տասնյակ պայմանագիր և համաձայնագիր, որոնք կհամալրվեն Բելառուսի վարչապետի այցի շրջանակներում այսօր ստորագրվելիք մի շարք կարևոր փաստաթղթերով:


Անդրանիկ Մարգարյանը և Սերգեյ Սիդորսկին նշել են, որ փոխշահավետ գործակցությունն արդյունավետ է ընթանում երկու երկրների խորհրդարանների մակարդակով ևս, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք կազմակերպություններում:


Զրույցի ընթացքում երկու երկրների վարչապետները հանգամանորեն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցության ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին: Նրանք գոհունակությամբ են նշել, որ ՀՀ վարչապետի Բելառուս կատարած երկու այցերի միջև ընկած 5 տարիներին Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 6,4 անգամ: Դրան մեծապես նպաստել է Առևտրանտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջակառավարական հանձնաժողովի ակտիվ ու արդունավետ գործունեությունը: Միաժամանակ, Անդրանիկ Մարգարյանը և Սերգեյ Սիդորսկին ընդգծել են, որ չնայած ապրանքաշրջանառության բարձր տեմպերին, այդուհանդերձ, դրա ներկայիս ծավալները չեն համապատասխանում երկու երկրներում առկա ներուժին և իրական հնարավորություններին:


Վարչապետները համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցության ակտիվացմանը զգալիորեն կարող է նպաստել, մասնավորապես, Հայաստանի և Բելառուսի մարզերի միջև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով փոխգործակցության ծավալումը՝ ուղիղ կապերի հաստատման ճանապարհով: Նրանք արտահայտվել են նաև այդ ոլորտները կարգավորող երկկողմ փաստաթղթերի ստորագրման օգտին: Անդրանիկ Մարգարյանը և Սերգեյ Սիդորսկին գոհունակությամբ ընդգծել են, որ ներկայումս այդ գործընթացում երկու կողմից ներգրավված են մի շարք մարզեր ու քաղաքներ, 2004թ. արդեն իսկ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի և Բելառուսի Մինսկի մարզերի միջև, իսկ ներկա այցի շրջանակներում պայմանագիր կստորագրվի նաև ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և ԲՀ Մինսկի մարզի Ժոդինո քաղաքների միջև:


Կողմերը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանման կարևոր գործոններից են համարել համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Նշելով, որ Հայաստանում ներկայումս գրանցված է հայ-բելառուսական 18 համատեղ ձեռնարկություն, Անդրանիկ Մարգարյանը խոսել է այդ ոլորտում փոխգործակցության լայն հնարավորությունների մասին:


Վարչապետները գոհունակություն են հայտնել նաև ռազմական և ռազմատեխնիկական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարությունների միջև արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Կառավարությունների ղեկավարները կարևորել և հեռանկարային են համարել նաև ՏՏ, դեղագործության, գյուղատնտեսության, էներգետիկայի, ադամանդագործության և ոսկերչության ու մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացումը, որի նպատակով փոխայցելությունների ժամանակ պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկվում են հիշյալ ոլորտներից գործարարներ, ովքեր հետաքրքրված են գործընկերային հարաբերությունների հաստատմամբ:


Կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպմանը անդրադարձ է եղել նաև երկկողմ ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Հայաստանից մի շարք ապրանքատեսակների արտահանման ծավալների ավելացման, այդ գործընթացի խթանման նպատակով Մինսկում հայկական ֆիրմային խանութի բացման, ինչպես նաև հայաստանյան ապրանքների ցուցահանդեսի կազմակերպման, Հայաստանում գյուղատնտեսական մեքենաների հավաքման և դրանց սպասարկման կենտրոնի ստեղծման հնարավորություններին:


Բելառուսի վարչապետը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է գյուղական աղքատության նվազեցմանը միտված հայաստանյան «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով, որի իրագործման համար հայտարարվելիք միջազգային մրցույթներին նախատեսում է մասնակցել՝ այդպիսով փորձելով գյուղատնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իր հնարավորություններով ու փորձով օգտակար լինել Հայաստանին:


Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Կարեն Ճշմարիտյանը և Նիկոլայ Զայչենկոն ներկայացրել են հանձնաժողովի վերջին՝ 6-րդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, առաջարկություններ արել հաջորդ նիստի օրակարգի շրջանակներում քննարկելու համար:


Երկու երկրների դատական համակարգերի միջև փոխգործակցությանն են անդրադարձել Բելառուսի գերագույն դատարանի նախագահ Վալենտին Սուկալոն, բարձրագույն տնտեսական դատարանի նախագահ Վիկտոր Կամենկովը և ՀՀ տնտեսական դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը:


Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն:


Մասնավորապես, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ԲՀ վարչապետ Սերգեյ Սիդորսկին համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների կառավարությունների միջև «Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության», «Գեոդեզիայի, քարտեզագրման, երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման և վարման բնագավառում համագործակցության» մասին: Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Զայչենկոն և Կարեն Ճշմարիտյանը ստորագրել են արձանագրություն՝ «Բելառուսի Հանրապետության կառավարական պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում ԲՀ վարչապետ Ս. Սիդորսկու և ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի բանակցությունների արդյունքների վերաբերյալ»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը և ԲՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Ժիբուրտովիչը ստորագրել են արձանագրություն «ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին»: ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԲՀ սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Գրիգորովը ստորագրել են համաձայնագիր՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին»: «ՀՀ և ԲՀ փոխադարձ առևտրում մաքսային վիճակագրության տվյալների համադրման դեպքում փոխգործակցության կարգի մասին» արձանագրություն են ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը և ԲՀ պետական մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրինյովը: ԲՀ Մինսկի մարզի Ժոդինոյի քաղգործկոմի նախագահ Վասիլի Գրիշչենկոն և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը ստորագրել են պայմանագիր՝ երկու քաղաքների միջև համագործակցության մասին:


Փաստաթղթերի ստորագրումից հետո կայացել է երկու երկրների վարչապետների մամուլի ասուլիսը:



 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ