ուրբաթ, 7 սեպտեմբերի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ողջունելով Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ այն կնպաստի մեծ երգահանի կյանքի և ստեղծագործության առավել խոր ճանաչմանը.
«Առնո Բաբաջանյանը մեր ժամանակների երաժշտարվեստի այն վառ անհատականություններից է, որ հավատարիմ մնալով ազգային դասական երաժշտության ավանդույթներին, խորապես զգալով ժամանակի շունչն ու ոգին, ստեղծեց հարազատ ժողովրդի նվիրական զգացմունքներն ու խոհերն արտացոլող արվեստի մնայուն արժեքներ:
Հերոսականությամբ, ոգեշնչող պաթոսով, նաև նուրբ մեղեդայնությամբ առանձնացող բաբաջանյանական երգերը սիմֆոնիաներն ու այլ ժանրի ստեղծագործությունները արժանացել են ժողովրդի անվերապահ սիրուն ու գնահատանքին:
Նա մեկն է մեր այն նշանավոր երգահաններից, ում անունն ու գործը հայ բազմադարյան երաժշտության համբավը բարձր են պահում համաշխարհային ասպարեզում», - նշել է ՀՀ վարչապետը: