ուրբաթ, 27 հոկտեմբերի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 23 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արագածոտնի մարզի Արագած գյուղի թիվ 2 դպրոցի հանդիսությունների դահլիճի գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերակառուցման, Շիրակի մարզի Արթիկի «Քաղաքային հիվանդանոց» ՓԲԸ-ի շենքի վերակառուցման, «Օժանդակություն ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ և Վարնկաթաղ գյուղերի ձախ ջրագծերի կառուցմանը, Վաղուհաս գյուղի ջրագծերի վերականգնմանը, Մեծ Շեն և Մաղավուզ գյուղերի մայր ջրագծի կառուցմանը, Կոճողոտ գյուղի դպրոցի ուսումնական մասնաշենքի կառուցմանը, Առաջաձոր գյուղի գազաֆիկացմանը, ինչպես նաև ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի աջ ջրագծի շինարարական աշխատանքների հեղինակային և տեխնիկական հսկողության, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի սանհանգույցների, միջանցքների և արտաքին կոյուղացանցի հիմնական վերանորոգման և «Հեռուստամարաթոն 2006»-ի քարոզչական աշխատանքների համար գովազդային նյութերի պատրաստման ծրագրերը:
Նիստում հաստավել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տանիքի, ճեմարանի հանրակացարանի շենքի նորոգման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի ջրամատակարարման և կոյուղագծերի իրականացման աշխատանքների, Մանրանկարչության արվեստի կենտրոնի նորոգման, «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Գթության և դաստիարակության կենտրոնի ստեղծում Լոռու մարզի Տաշիր քաղաքում», ինչպես նաև «Վերջին օրերի սրբերի բարեգործություններ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ակնաբուժական բաժանմունքին սարքավորումների տրամադրում» ծրագրերը:
Քննարկվել և հավանություն է տրվել «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Լոռու մարզի «Գոգարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգման» և «Գյումրու «Աթաբեկ Խնկոյանի անվան N33 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հարակից փողոցի բարեկարգման», «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Նոր Նորք-3», «Նոր Նորք-9» և «Նշավան-բուժկետ», «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Շիրակի մարզում ջրամատակարարման և կոյուղագծերի վերանորոգում» ծրագրերին:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: