Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 նոյեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի վարչության Եվրոպային և Եվրասիային ցուցաբերվող ԱՄՆ աջակցության գրասենյակի համակարգող Թոմաս Ադամսին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը արդյունավետ է գնահատել Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի գործունեությունը, նշելով, որ խմբի կանոնավոր գումարվող նիստերում քննարկվում են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացմանը և Միացյալ Նահանգների կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի արդյունավետության մեծացմանը, այդ բնագավառներում միջկառավարական երկխոսության խթանմանն ուղղված բազմաբնույթ հարցեր, որոնց ավելացել է նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագիրը: Վերջինիս հետ կապված, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Ռասինը և Հայաստանի կառավարությունը սերտորեն համագործակցում են: Շահագրգիռ աջակցության և փոխգործակցության համար, վարչապետը շնորհակալություն է հայտնել կորպորացիայի ներկայացուցչին և Թոմաս Ադամսին, հույս հայտնելով, որ ընթացիկ խնդիրները ևս երկկողմ ջանքերի շնորհիվ իրենց արդյունավետ լուծումը կաստանան:


Պարոն Թոմաս Ադամսը ևս գոհունակությամբ է խոսել Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ, նշելով, որ հատկապես խմբի համանախագահ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ արդեն մի քանի տարի վստահության և առողջ աշխատանքային մթնոլորտում գործակցում են: Հերթական նիստում քննարկվելիք բոլոր խնդիրները, ըստ էության, համանախագահների և շահագրգիռ նախարարների հետ արդեն իսկ այս այցի շրջանակներում հանգամանորեն քննարկվել են: Թոմաս Ադամսը համառոտ ներկայացրել է նաև ՀՀ նախագահի, գլխավոր դատախազի, էներգետիկայի նախարարի հետ ունեցած հանդիպումների արդյունքները և ՀՀ վարչապետի հետ՝ տնտեսական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ քննարկելուց զատ, անդրադարձել ժողովրդավարության ամրապնդման, առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու հետ կապված հարցերին, այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությանը և ՀՀ կառավարության ջանքերին, կոռուպցիայի դեմ պայքարին, մեր երկրում իրականացվելիք «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին:


Թոմաս Ադամսը վարչապետին տեղեկացրել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը՝ ծրագրի շրջանակներում 2007-ին աջակցություն ստացող երկրների թվում հաստատել է նաև Հայաստանին, նկատի առնելով ներկայացված տարեկան կատարողականը, չնայած, ըստ նրա, որոշակի վերապահումներ կան անկում գրանցած ցուցանիշների մասով: Հաստատման կապակցությամբ նա շնորհավորել է ՀՀ կառավարության ղեկավարին, ընդգծելով, որ ողջունելի է ՀՀ կառավարության հաստատակամությունը և առկա խնդիրների լուծման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ