Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 նոյեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ոռոգման համակարգի բարեփոխումների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը,Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների և շահագրգիռ կազմակերպությունների ու ընկերությունների ղեկավարներ, Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչներ:


Քննարկվել են Համաշխարհային բանկի Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման ծրագրով խորհրդատուի կողմից կատարված վերլուծության վերջնական հաշվետվությունը, ինչպես նաև դրա հիման վրա արված հայեցակարգային առաջարկությունները:


Ներկայացնելով 2006թ. ապրիլի 20-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի և խորհրդատուի՝ «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների արդյունքները, նշված ընկերության տնօրեն Վահրամ Ավանեսյանն անդրադարձել է, մասնավորապես, ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ֆինանսատնտեսական վիճակի վերլուծության, ՋՕԸ-ների 2007-2011թթ. ֆինանսական հոսքերի կանխատեսումների արդյունքների և ՋՕԸ-ներին պետական ֆինանսական աջակցության այլընտրանքային մեխանիզմի հետ կապված հարցերին: Նա հանգամանորեն ներկայացրել է մեկ ջրօգտագործողի հաշվով ոռոգելի հողատարածքի պատկերը ներկա դրությամբ, ենթակառուցվածքի՝ միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վիճակը, ջրառը, ջրտուքը, կորուստները, կորուստների մակարդակը՝ միջազգային համեմատականներով, ծախսերի կառուցվածքը, որտեղ ներկայացված են գնովի ջրի, էլեկտրաէներգիայի, աշխատավարձի, ընթացիկ նորոգման և այլ ծախսերը, էլ.էներգիայի պահանջարկը և սպառումը, ոռոգման համակարգի մարդկային ռեսուրսները 2005թ. դրությամբ և դրա միջազգային համեմատականը, ինչպես նաև եկամուտները և հավաքագրումը համակարգում, ինքնածախսածածկման պատկերը, ֆինանսական ճեղքվածքը, ֆինանսական հոսքերի կանխատեսումը վերոնշյալ ժամանակահատվածում, պետական աջակցության ծավալները 2005-2011թթ. և ՋՕԸ-ներին այդ աջակցության տրամադրման հիմնադրույթները, մի շարք այլ փաստեր ու վերլուծություններ և ծրագրի իրագործումից հետո ակնկալվող արդյունքները: Ըստ խորհրդատուի, բարեփոխումների արդյունքում ակնկալվում է մասնակցային կառավարման ամրապնդում, ՋՕԸ-ների ֆինանսական կայունության և հարատևության ավելացում, պետական ծախսերի կանխատեսելիության և բաշխման արդյունավետության աճ, տեխնիկական արդյունավետության աճ՝ անարդյունավետ ծախսերի կրճատում և ոռոգման ջրի տրամադրման որակի բարձրացում:


Ներկայացված հաշվետվության համաձայն, ի թիվս բազմաթիվ այլ տվյալների, նշվել է նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ ոռոգման համակարգում գործել են 51 ջրօգտագործողների ընկերություններ, որոնց հիմնադրման գործընթացն սկսվել է 2003թ. (հիմնադրվել են 25 ՋՕԸ-ներ) և ավարտվել 2004թ. (հիմնադրվել են 29 ՋՕԸ-ներ): 2005թ. երկու ՋՕԸ-ներ միավորվել են: ՋՕԸ-ների սպասարկման կադաստրային հողատարածքը կազմել է 220 հազար հա, իսկ ՋՕԸ-ները միավորել են շուրջ 307 հազար ջրօգտագործողների: Այդուհանդերձ, ըստ զեկուցողի, ՋՕԸ-ների կողմից փաստացի սպասարկվող (ոռոգվող) հողատարածքներն ավելի քիչ են: Մասնավորապես, 2004-2005թթ. ՋՕԸ-ների սպասարկման տարածքի հայտավորված ոռոգելի հողերը կազմել են համապատասխանաբար 113.6 հազար և 125.6 հազար հա՝ ըստ շուրջ 200 հազար ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրերի: 2006թ. ՋՕԸ-ների հետ պայմանագրեր են կնքել 198 հազար ջրօգտագործողներ և նախատեսվում է ոռոգել 130.3 հազար հա հողատարածք:


ՀՀ վարչապետը և խորհրդակցության մասնակիցները շնորհակալություն են հայտնել խորհրդատուին՝ կարճ ժամկետում կատարված ծավալուն և օգտակար աշխատանքի համար՝ ընդգծելով, որ մշակված փաստաթղթով լուրջ փոփոխություններ են առաջարկվում ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային հատվածում: Օգտվելով ներկայացված փաստաթղթից՝ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: Խորհրդակցության մասնակիցներն ի գիտություն են ընդունել փաստաթուղթը: Վարչապետը հանձնարարել է՝ՀՀ կառավարության նիստում քննարկելու նպատակով, նախապատրաստել որոշման նախագիծ, որտեղ ծրագրից բացի կներկայացվի նաև դրանից բխող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ