Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի 115-ամյակի պետական հոբելյանական հանձնաժողովի աշխատանքների ընթացիկ ամփոփում: Պետական հանձնաժողովի նախագահ Մանուկ Թոփուզյանը տեղեկացրել է, որ մինչ այժմ կետ առ կետ իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, լուծվել է հանձնաժողովի առջև դրված՝ նժդեհյան գաղափարների տարածման և ամրապնդման խնդիրը: Նշվել է նաև, որ պետական միջոցառումների շրջանակներում կազմակերպվել են Նժդեհին նվիրված համահայկական գիտաժողով, հանդիսավոր նիստ, Լեռնահայաստանի 80-ամյակին նվիրված տոնախմբություն և հուշաքարի տեղադրում, հրատարակվել է Նժդեհի հատընտիրը, Մեղրու գունդը անվանվել է մեծ հայորդու անվամբ: Օրակարգում են մի շարք միջոցառումներ՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության բուհերում պետական-թեմատիկ ֆինանսավորմամբ ուսումնասիրություններ կկատարվեն Նժդեհի եռահատորը հրատարակելու ուղղությամբ, ընթացքի մեջ են հուշամեդալի և հուշադրամի թողարկման աշխատանքները: Որոշակի աշխատանքներ են տարվում վարչապետին կից կանանց և երիտասարդության խորհուրդներում նժդեհյան տարին առավել ընդգրկուն դարձնելու ուղղությամբ: Այս առումով վարչապետը կարևորել է աշխատանքները միասնական և փոխգործակցված կատարելու խնդիրը: Հանձնաժողովի անդամների կողմից առաջ է քաշվել Նժդեհի հատընտիրի վերահրատարակման անհրաժեշտությունը, որպեսզի հանրապետության բոլոր դպրոցներն ու զորամասերը այդ գրքից գոնե մեկ օրինակ ունենան: Վարչապետն ընդառաջ գնալով խնդրանքին՝ պատրաստակամություն է հայտնել աջակցել ևս 1500 օրինակի տպագրմանը՝ միաժամանակ հանձնարարելով արագացնել հատընտիրի ռուսերեն թարգմանության աշխատանքները, որպեսզի մինչև տարեվերջ այն ևս դրված լինի ընթերցողի սեղանին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ