երեքշաբթի, 21 նոյեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին:
Պարոն Ռուշայլոն ՀՀ վարչապետի հետ խոսել է Մինսկում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի նախապատրաստական աշխատանքների մասին: Նոյեմբերի 24-ին ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, ըստ Ռուշայլոյի, կքննարկվեն օրակարգում ներառված համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող 24 որոշումների նախագծեր և ներկայացված 5 լրացուցիչ փաստաթղթեր: ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը վարչապետին տեղեկացրել է նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ ԱՊՀ անդամ մի շարք պետությունների կողմից ներկայացված առաջարկություններին ևս:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ԱՊՀ բարեփոխումների հետ կապված հարցեր: