Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը, որը խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ վարեց խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Ներսիսյանցը: Քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և կազմակերպչական հարցեր: Օրակարգի առաջին՝ խորհրդի անդամների կողմից բարձրացված հիմնախնդիրների տվյալների բանկի ձևավորման վերաբերյալ հարցի քննարկումից հետո որոշվեց, որ հիմնախնդիրների բանկում կընդգրկվեն միայն հայեցակարգային, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրները, իսկ ավելի մասնավորները կքննարկվեն միջգերատեսչական մակարդակում: Նիստում քննարկվեց Հայաստանի հանրապետությունում արդյունաբերության զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների և խնդիրների ժամանակացույցի նախագիծը, որն ստեղծվել է կառավարությունում՝ համապատասխան նախարարություններից ստացված առաջարկությունների հիման վրա: Նկատի ունենալով ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման կարևորությունը, աշխատանքային խմբերին հանձնարարվեց հնարավորին սեղմ ժամկետներում, հաշվի առնելով գործարարների առաջարկություններն ու նախաձեռնությունները, հստակեցնել նախատեսված միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները և լրացված տարբերակով ներկայացնել խորհրդի քննարկմանը: Գործարարներն իրենց գոհունակությունը հայտնեցին նման մոտեցումից, նշելով, որ ոլորտի զարգացման առաջնահերթությունների հստակեցումը և խնդիրների լուծման ժամանակացույցի սահմանումը, անկասկած, կնպաստի իրենց գործունության արդյունավետության բարձրացմանը: Ի կատարումն խորհրդի նախորդ նիստում վարչապետի տված հանձնարարականի, ստեղծված աշխատանքային խմբերի ղեկավարները խորհրդի քննարկմանը ներկայացրին խմբերի կանոնակարգերն ու աշխատանքային ծրագրերը: Նիստում քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ