Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 նոյեմբերի 2006



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Սերժ Սմեսովին: Նա շնորհավորել է դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում սկսելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ պարոն Սմեսովի գործունեության ժամանակաշրջանում ևս Հայաստանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող քաղաքական բարձր մակարդակը, սերտ համագործակցությունն ու երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը կամրապնդվեն և կզարգանան նոր նախաձեռնություններով: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու հայ-ֆրանսիական հարաբերությունների սերտացմանն ուղղված՝ դեսպանի բոլոր ջանքերին: Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը, Ֆրանսիայի նախագահի այցը մեր երկիր, անցնող տարվա ընթացքում ամենատարբեր բնագավառներում համագործակցության բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումները, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, մեծ հնարավորություն էին ոչ միայն Հայաստանն իր անցյալով, ներկայով և ապագային միտված ծրագրերով լավագույնս ներկայացնելու ֆրանսիական հասարակությանը, այլև նոր և ամուր հիմքեր ստեղծելու հետագա համագործակցության համար:



Դեսպան Սերժ Սմեսովը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման շրջանում առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը պահպանելու և զարգացնելու համար: Նշելով, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը ներառում է գրեթե բոլոր ոլորտները, Ֆրանսիայի դեսպանը հավելել է, որ բոլորովին վերջերս ստորագրված ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագիրը ևս համագործակցության լայն հնարավորություն է ընձեռում:



Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, ՀՀ վարչապետը ներկայացրել է Մինսկում օրերս կայացած ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները, անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական վիճակին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որի անհրաժեշտությունը, ըստ վարչապետի, գիտակցում են և ՀՀ կառավարությունը, ե՛ւ ԱԺ-ն, ե՛ւ նաև իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:



Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպան Սերժ Սմեսովին և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության հետ նրա համագործակցությունը կկայանա ու կծառայի հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ