Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 դեկտեմբերի 2006


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի նիստ: Խորհրդի անդամները քննարկել և ի գիտություն են ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2006թ. ընթացքում իրականացված, պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների հաշվետվությունը, ինչպես նաև 2007թ. նախատեսվող առաջնահերթ ծրագրերի և գերակա ուղղությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Ներկայացվել է նաև նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը:


Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը զեկուցել է, որ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2006թ. ծրագրերը և միջոցառումները բխել են երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգում ՛ամրագրված նպատակներից և իրականացվել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007թթ. ռազմավարությամբ հաստատված միջոցառումների ցանկին և ժամանակացույցին համապատասխան:


Ընթացիկ տարում կատարված աշխատանքները, ըստ զեկուցողի, միտված են եղել


երիտասարդության շրջանում քաղաքականության մշակման և իրականացման


գործընթացում երիտասարդների առավելագույն մասնակցության, ոլորտի կառավարման հասարակական մոդելի ներդրման


ապահովմանը: Աշատանքներ են տարվել մարզային կենտրոնների ստեղծման, դրանց կառավարման խորհուրդների ձևավորման, երիտասարդական քաղաքականության նորմատիվ փաստաթղթերի մշակման ուղղությամբ (երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007թթ.ռազմավարություն, ՀՀ-ում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգ, Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց): Ակտիվ է եղել համագործակցությունը ՀՀ-ում գործող միջազգային կառույցների՝ մասնավորապես, Կրթության զարգացման ակադեմիայի, ՕՔՍՖԱՄ-ի, ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի հետ:


Հաշվետվության համաձայն, տարվա ընթացքում ակտիվ է եղել նաև միջգերատեսչական համագործակցությունը՝ ՀՀ կրթության և գիտության, ֆինանսների և էկոնոմիկայի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ:


Նշվել է, որ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվել է իր բնույթով և ծավալներով բավականաչափ մեծ և ընդգրկուն ծրագիր՝ ՀՀ 9 մարզերում, որպես «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչություններ, ստեղծվել և գործարկվել են «Մարզային երիտասարդական կենտրոններ»՝ տեղական ինքնակառավարման մարմինների, մարզային հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնց նպատակն է երիտասարդական պետական քաղաքականությունը հասանելի դարձնել մարզերի երիտասարդությանը, ծրագրերում առավել արդյունավետ կերպով ներգրավել նրանց, բարձրացնել մարզերի երիտասարդության իրազեկության մակարդակը երիտասարդական քաղաքականության վերաբերյալ: Հիմնվել է «Երիտասարդ առաջնորդների դպրոց»-ը, որի նպատակն է ընտրել հասարակության առավել ակտիվ երիտասարդների և նրանց դասավանդել արդյունավետ առաջնորդության հմտություններ և գիտելիքներ: Հունիս-նոյեմբեր ամիսներին իրականացվել Է «Հայաստանն իմ հայրենիքն Է» երիտասարդական հանրապետական երկրորդ փառատոնը, որին մասնակցել է շուրջ 700 երիտասարդ: Կազմակերպվել և իրականացվել են համահայկական, հանրապետական բնույթի մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Բազե Ձմեռ 2006-ը, «Բազեի օրեր Արցախում» ուսանողության և երիտասարդության համահայկական փառատոները, «Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ» հանրապետական երիտասարդական համաժողովը և այլն:


Մեծ ուշադրություն Է դարձվել նաև երիտասարդության իրազեկման և տեղեկատվության տրամադրման խնդիրներին: Հրատարակվում Է երիտասարդական պետական քաղաքականության և երիտասարդության հիմնահարցերը լուսաբանող «Մենք, դուք, նրանք» երկշաբաթաթերթը: Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գործում և պարբերաբար թարմացվում Է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության էլեկտրոնային վեբ-կայքը, «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությամբ երկու շաբաթը մեկ անգամ հեռարձակվում Է «Անկախության սերունդ» երիտասարդական հեռուստահաղորդաշարը:


Իրականացված աշխատանքների թվում ընդգծվել է, որ միջազգային համագործակցության ոլորտում՝ տարվա ընթացքում ապահովվել Է մասնակցությունը Եվրախորհրդի երիտասարդության հարցերով միջկառավարական համագործակցության կոմիտեի (CDEJ) նիստերին, «ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների նախարար-ղեկավարների միջազգային խորհրդի» Մինսկում կայացած առաջին նիստին, աշխատանքներ են տարվել նաև տարբեր երկրների հետ երիտասարդության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի կնքման և համատեղ ծրագրերի մշակման ուղղությամբ:


Ընդհանուր առմամբ, 2006թ. պետական բյուջեով երիտասարդական ոլորտի հատկացումները կազմել են 316 մլն 223.4 հազար դրամ: Տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 120 ծրագիր, որից 37-ը՝ մարզերում, կամ մարզային երիտասարդության ընդգրկմամբ: 50-ից ավելի ծրագրեր իրականaցվել են հասարակական-երիտասարդական կազմակերպությունների միջոցով:


Անդրադառնալով 2007թ. նախատեսվող ծրագրերին ու միջոցառումներին, խորհրդի նախագահը նշել է, որ հաջորդ տարի ՀՀ պետական բյուջեով դրանց համար հատկացվել է 342 մլն 845.6 հազար դրամ: Հիմք ընդունելով «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2006-2007թթ. ռազմավարությունը», 2007թ. գերակա ուղղություններից է համարվել մարզային երիտասարդության հետ տարվող աշխատանքը, մասնավորապես, մարզային երիտասարդական կենտրոնների կայացումը, նրանց համար ուսուցողական իրազեկման դասընթացների կազմակերպումը, տեղեկատվության արագ և համակարգված մատուցման նպատակով՝ ինտերնետային ընդհանուր ցանցի մեջ դրանց ընդգրկվածության ապահովումը, այդ խնդիրներում ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ներգրավումը, որի համար 2006թ. լուրջ նախադրյալներ են ստեղծվել: Ըստ զեկուցողի, 2007թ. կշարունակվի և ավելի կընդլայնվի երիտասարդական պետական քաղաքականության մասին հանրային իրազեկմանն ուղղված ծրագրերի իրականացումը, ոլորտի քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացներին երիտասարդության մասնակցության ապահովումն ու կառավարման ապակենտրոնացման քաղաքականությունը: Այդ առումով պետական բյուջեում ամրագրված է տարբեր ոլորտներում երիտասարդական հասարակական կառույցների ծրագրերի դրամաշնորհային ֆինանսավորում, որը խթան է հանդիսանում կազմակերպությունների կայացմանն ու մասնակցության մակարդակի աճին: 2007թ. կարևոր խնդիրներից է նաև ոլորտի ռազմավարությամբ և պետական բյուջեով հաստատված հանրապետական ու համահայկական նշանակության ծրագրերի իրականացումը, քանի որ, ինչպես նշել է Արթուր Պողոսյանը, այդօրինակ ծրագրերը լուծում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության, երիտասարդների հասարակական ակտիվության բարձրացման, գիտակրթական և բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ: Այդ առումով նշվել են հատկապես Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի և Համահայկական երիտասարդական հիմնադրամի հնարավորություններն ու ներուժը:


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է 2007թ. նախատեսվող աշխատանքների գերակա ուղղություն համարել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ՝ երիտասարդական համատեղ ծրագրերի իրականացման, ԼՂՀ վարչապետին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի ստեղծման, ԼՂՀ երիտասարդական կենտրոնի վերաբացման, ԼՂՀ ՀԿ-ներին կազմակերպչական և մասնագիտական աջակցության ցուցաբերման հարցերում: Հանձնարարվել է նաև ակտիվացնել աշխատանքը Եվրախորհրդի, ԵՄ նոր հարևանության ծրագրի, միջազգային հեղինակավոր այլ կազմակերպությունների շրջանակներում ՀՀ երիտասարդական-հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովման ուղղությամբ:


Հանձնարարվել է 2007թ. նախատեսված միջոցառումների ծրագիրը տրամադրել խորհրդի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ քննարկելու և մինչև փետրվարի սկիզբը ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնելու իրենց առաջարկությունները՝ այնուհետև ծրագրի միջոցառումները ՀՀ 2008թ. պետական բյուջեի նախագծում ներառելու նպատակով:


Խորհրդին տեղեկատվություն է ներկայացվել նաև նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ տրված բոլոր հանձնարարականները հիմնականում և ժամանակին կատարվել են: Մասնավորապես, 2005թ. երիտասարդության ոլորտում կատարած աշխատանքների արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով, խորհրդի կազմում ներառված և այլ ՀԿ-ների ներկայացուցիչների ընդգրկմամբ ստեղծվել է մոնիտորինգային խումբ, որի ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է խմբի ղեկավար, «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Ասատրյանը: Նա, մասնավորապես, վերջին տարիներին կատարված աշխատանքների արդյունավետության ցուցանիշ է համարել այն, որ 2004-2006թթ. իրականացված ծրագրերի թիվը կրկնապատկվել է, զգալիորեն ավելացել է դրանց ուղղվածությունը դեպի մարզեր: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, տեղեկատվություն է ներկայացվել Ջավախքի երիտասարդությանն առնչվող՝ 2005թ. իրականացված և 2006թ. իրականացվելիք ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ: Նշվել է, որ 2005թ. իրականացվել է «Երիտասարդներն աջակցում են Ջավախքի հասակակիցներին» ծրագիրը, կազմակերպվել են ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, երիտասարդական ՀԿ-ների, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներից, երիտասարդ մշակութային գործիչներից կազմված պատվիրակությունների այցելություններ ԼՂՀ և Ջավախքի շրջաններ: Մշակվել է Ախալքալակի Սուրբ Խաչ եկեղեցուն կից մանկապատանեկան-երիտասարդական տիկնիկային թատրոն-ստուդիայի հիմնման ծրագիր: 2006թ. իրականացվել է «երիտասարդության այց Ջավախք» ամենամյա ծրագիրը:


Հարցի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է 2007թ. ընթացքում ակտիվացնել համագործակցությունը և աջակցությունը ինչպես Ջավախքի, այնպես էլ Թբիլիսիի հայկական երիտասարդական ու հասարակական կազմակերպություններին, ինչը, ըստ նրա, շարունակական է լինելու:


Նիստի ավարտին՝ երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների կազմակերպման և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, ուսանողական և երիտասարդական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ