Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 դեկտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 20 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Երևանի «Նորքի մանկատուն» ՊՈԱԿ-ի մասնաշենքերի տանիքների վերակառուցման, «Օժանդակություն ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի նոր դպրոցի կառուցմանը» և «Օժանդակություն ԼՂՀ Մարտակերտի քաղաքային հիվանդանոցի մասնաշենքի վերակառուցմանը» ծրագրերը:


Հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Կոտայքի թեմի Ծաղկաձորի հանգստյան տան ջեռուցման համակարգի բարեկարգում», «Գուգարաց թեմի Ստեփանավան քաղաքի հայորդյաց տան վերակառուցում» և «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակային տարածքների սալահատակների նորոգում» ծրագրերը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է կառուցել Ստեփանակերտ քաղաքի նորակառույց «Սուրբ Աստվածամոր Հովանի» եկեղեցին:


Քննարկվել են Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «2007-2008թթ. ընթացքում ՀՀ գիտական ենթակառույցի պահպանում և հետագա աջակցություն» ծրագիրն ու Երևանի պետական համալսարանի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է ԵՊՀ-ում ներդնել հեռաուսուցման համակարգ, գրադարանում ստեղծելով ուսանողների համար համակարգչային կենտրոն և ֆակուլտետային գրադարաններ:


ՀՀ ԳԱԱ «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է օգնել ՀՀ ԲԻ Գեն. բանկի հզորությունների զարգացմանը, ինչը թույլ կտա ապահովել բուսական գենետիկական ռեսուրսների ապահով պահպանություն դաշտային և սերմերի Գեն. բանկում:


Քննարկվել և հաստատվել են՝ «Գերմանիայի ֆրինդենսդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպության և «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Առողջություն երեխաներին» և «Ամանորյա նվերներ հայ երեխաներին», «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի կաթսայատան շինարարություն», «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Թալինի N 2 մանկապարտեզում տեղակայված մանկական կենտրոնի մասնաշենքի վերանորոգում», ԱՄՆ-ից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի հասցեով ստացված բեռի ներմուծման «Հայ օգնության միության Դիլիջանի ճամբար», «Հայ ավետարանչական ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Սուրբ ծնունդի և ամանորի միջոցառումների կազմակերպում», «ՀՀ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում», «Դենիսմենդե Վենները Սպիտակում» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օգնենք միմյանց» ծրագրի նպատակն է օգնել Լոռու, Տավուշի մարզերի, Երևան քաղաքի սոցիալապես կարիքավոր ընտանիքներին՝ իրականացնելով սոցիալական, կրթամշակութային և առողջապահական ծրագրեր:


 Քննարկվել է նաև «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Արարատի մարզում  շինարարական ծրագիրը:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ