Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2001

Հայաստանի Հանրապետության անկախության 10-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով ստացվել են բազմաթիվ շնորհավորական ուղերձներ: Իր անկեղծ և ջերմ շնորհավորանքները հղելով Անդրանիկ Մարգարյանին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Կասյանովը, մասնավորապես, նշել է, թե անցած տասնամյակը հաստատեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է մեր երկրների եղբայր ժողովուրդների հիմնարար շահերին: ՌԴ վարչապետը համոզմունք է հայտնել, որ սեպտեմբերի 14-15-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը՝ այդ թվում նաև առևտրատնտեսական ոլորտում: Բելառուսի Հանրապետության վարչապետ Վլադիմիր Երմոշինն իր շնորհավորական ուղերձում վտասհություն է հայտնել, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններն ու ակտիվ երկխոսությունը առաջիկայում ևս կնպաստեն մեր ժողովուրդների բազմակողմ կապերի ամրապնդմանը: ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի շնորհավորական ուղերձում նշված է, որ անկախության առաջին 10 տարիներին Հայաստանն զգալի ձեռքբերումներ է ունեցել: Իրականացվող տնտեսական և իրավական բարեփոխումները, ըստ ԱՄն պետքարտուղարի, վկայում են, որ Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել՝ երկարաժամկետ տնտեսական զարգացում ապահովելու, ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ: Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորանքներ են հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Մեգավատի Սուկարնոպուտրին, Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Ատալ Բիհարի Վաջպային, Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սիմեոն Սակսկոբուրգգոտսկին, ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Անկախության 10-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին շնորհավորել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելյանը, Ռուսաստանի Դաշնության «Իտեռա» ընկերությունների խմբի նախագահ Ի. Մակարովը, տարբեր երկրների ընկերությունների և գերատեսչությունների ղեկավարներ, սփյուռքահայ գործիչներ: ՀՀ վարչապետի անունով շնորհավորանքները շարունակում են ստացվել:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ