Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հունվարի 2007



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Կառավարությունը հաստատել է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի 2007-2011թթ. կառավարման պլանները: Փաստաթղթերը մշակվել են 2004-2006թթ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի» շրջանակներում՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհային միջոցներով: Ծրագրերը բխում են նաև ՀՀ բնապահպանական ռազմավարության քաղաքականությունից, որն իր արտացոլումն է ստացել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի N 54 որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրում: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի հատակագծման աշխատանքների իրականացման ժամանակացույցը:



Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման 2006թ. հանձնարարականների կատարման վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2006թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում կատարման ենթակա թվով 289 կետերից 73-ը (կամ 25%-ը)՝ համապատասխան ՀՀ օրենքների կամ ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու չընդունման, այլ փաստաթղթերով ծրագրային կետերի պահանջների կարգավորման, լրացուցիչ ուսումնասիրության կատարման և այլ հիմնավորումներով, հանվել է ցանկից: Ցանկում մնացած և կատարման ենթակա 216 կետերից 2007թ. հունվարի 16-ի դրությամբ կատարվել է 215-ը (կամ 99,5%-ը), որոնցից 65-ը (կամ 30,1%-ը)՝ ուշացումով:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը՝ 2007թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 554 մլն 937.9 հազար դրամ է հատկացրել՝ Հայաստանի Հանրապետության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձների տոնակատարություններին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով:



Նիստում գործադիրը հաստատել է «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիրը»: Հանձնարարվել է ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ 5-ամսյա ժամկետում ՀՀ էներգետիկայի նախարարին ներկայացնել իրենց բնագավառում գործող կազմակերպություններում էներգախնայողության իրականացման միջոցառումների ցանկ: Հանձնարարվել է նաև ՀՀ էներգետիկայի նախարարին՝ կանոնակարգել ստացված միջոցառումների ցանկերը և 3-ամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն:



Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 207-Ն որոշման մեջ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների որոշ արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնության չափերը բարձրացնելու նպատակով: Որոշմամբ 2007թ. հուվարի 1-ից նշված դրամական օգնության չափը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար սահմանվում է ամսական 3800 դրամ (3000 դրամի փոխարեն), իսկ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների, նրանց հավասարեցված անձանց և պատերազմում զոհվածների այրիների ու զոհվածների մանկուց հաշմանդամ երեխաների համար՝ ամսական 5700 դրամ (4500 դրամի փոխարեն): Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ կատարելով նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշման մեջ, 2007թ. հունվարի 1-ից բարձրացվել են նաև նշված սոցիալական խմբերին պատկանող անձանց՝ որոշ արտոնությունների դիմաց տրամադրվող դրամական օգնության չափերը: Որոշմամբ այսուհետ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի ամսական 7500 դրամ (6000 դրամի փոխարեն), իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար՝ լրացուցիչ 2500 դրամ (2000 դրամի փոխարեն):



«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը հավանություն է տվել ՀՀ Կոտայքի մարզպետի ներկայացրած ծրագրին՝ Չարենցավանի «ԲՈՒԱՏՁ» ՓԲԸ-ի մասնավորեցման հետևանքով համայնքի բյուջե մուտքագրված 5 մլն 250 հազար դրամն ուղղելու համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացմանը՝ համաձայն համայնքի ավագանու 2006թ. հոկտեմբերի 17-ի որոշման:



Նիստում կառավարությունը թույլատրել է նաև ՀՀ Շիրակի մարզպետին՝ Գյումրի քաղաքի Խր. Հայրիկ փողոցի Սովխոզ-17, N 6 և N 7 չորրորդ աստիճանի վթարային շենքերում բնակվող ու ապամոնտաժման աշխատանքներին խոչընդոտող՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 3 ընտանիքներին ընդգրկել ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված «Բնակարանային ապահովում՝ բնակարանների վերականգնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրում:



Այլ որոշումներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման, ինչպես նաև մանկատների, երեխաների ցերեկային, ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը:



Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու ժամկետը 2006թ. դեկտեմբերի 31-ից երկարաձգել մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը:



Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ-ի տարածքում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կրթական հիմնարկների գործունեության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:



Փոփոխություններ և լրացում կատարելով ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի «ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև կնքված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման մեջ, գործադիրը հստակ սահմանել է նաև համաձայնագրի շրջանակներում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններից օգտվող անձանց շրջանակը:



Կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում, «Հարկերի մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:



Գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 175 մլն 869.4 հազար դրամ և 111 մլն 240.3 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ համապատասխանաբար «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների պահպանության գործառույթն իրականացնելու նպատակով: Այլ որոշումներով գործադիրը հաստատել է «Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով 2007թ. ընթացքում կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները: 2007թ.-ին նվազագույն աշխատավարձը 20 հազար դրամ սահմանվելու կապակցությամբ, ավելացվել է քրեակատարողական ծառայողի բազային դրույքաչափը՝ 2007թ. համար սահմանվելով 12 հազար դրամ:



Նիստում հավանություն է տրվել ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, ըստ որի առաջարկվում է սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքում Երևան քաղաքում, քաղաքային համայնքներում, ինչպես նաև առողջարարական կամ հանգստի համար նախատեսված տարածքներում օտարվող անշարժ գույքի՝ շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար սահմանված կարգով տրամադրված հողամասերի համար ՀՀ կառավարության կողմից կարող է սահմանվել ոչ պակաս, քան տվյալ պահին գործող կադաստրային գինը:



Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության հունիսի 29-ի «ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի մի շարք սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ քաղաքային համայնքային ենթակայության հանձնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 928-Ն որոշման մեջ՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:



«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական, ինչպես նաև «ՀՀ նախագծերի արտագերատեսչական փորձաքննություն» պետական ՓԲԸ-ները վերանվանել համանուն ՓԲԸ-ների և այդ ընկերությունների բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց աշխատավորական կոլեկտիվներին: Որոշվել է նաև «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով ՝ այն վերակազմակերպելով համանուն ԲԲԸ-ի:



Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ Արարատի մարզի Մրգանուշի և Նորամարգի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Մի շարք որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արարատի մարզի ինչպես հիշյալ, այնպես էլ Դաշտավանի, Նորաբացի, Ջրահովիտի, Նոր Կյուրինի, Նոր Խարբերդի, Բուրաստանի, Շահումյանի, Սյունիքի մարզի Ակների գյուղական համայնքների, Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի հողերի կատեգերիաները փոխելու վերաբերյալ:





 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ