Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հունվարի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 15 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են `Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի կաթսայատան նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում» և «Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի «Բ» մասնաշենքի հարավ-արևմտյան թևի 3-րդ, 4-րդ հարկերի և տանիքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում», Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ», «Մաթևոսյան կրթավճար», «Վանաձորի ծերանոցի գործունեություն», «Բարեգործական ճաշարաններ», «Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոն», «Վանաձորի, Գավառի և Երևանի «Զատիկ» մանկատների չափահաս դարձած սաների հետագա կրթության ապահովում» և «Մարզային բժիշկների վերապատրաստում», «Սակուրա» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Էպիլեպսիայով հիվանդ 805 երեխաների արտագնա զննման, գործիքային հետազոտության, խորհրդատվության եվ բուժման օպտիմալացման» ծրագրերը:


Երևանի «Հ. Իսակովի անվան N132 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է վերանորոգել դպրոցը և նպաստավոր պայմաններ ստեղծել աշակերտների համար, իսկ


«Մեծն Ներսես» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից 2007-2009 թվականներին իրականացվող ծրագիրը նպատակ ունի կազմակերպել զոհված ազատամարտիկների անչափահաս երեխաների ամենամսյա դրամական և ապրանքային օգնություն, ինչպես նաև Երևանի Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում կատարել վերանորոգման աշխատանքներ՝ ստեղծելով այնտեղ բնակվող 130 միակողմանի և երկկողմանի որբ երեխաների համար նպաստավոր պայմաններ:


Հանձնաժողովը հաստատել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից «Երևանի թիվ 11 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվող և ՀՀ Լոռու մարզի Գոգարան համայնքին գույքի նվիրաբերության, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ջերմիկ անկյուն» խմբային տուն» ծրագրերը ևս:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:


 


 




Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ