Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 սեպտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը սեպտեմբերի 27-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՌԴ մայրաքաղաքում սեպտեմբերի 28-ին տեղի ունենալիք ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լևոն Մկրտչյանը, ԱՊՀ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Սահակյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության համապատասխան վարչությունների ղեկավարներ: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական այս հանդիպմանը նախատեսվում է քննարկել 2001թ. մայիսի 31-ին Մինսկում կայացած խորհրդի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև ԱՊՀ երկրների տնտեսական խորհրդի և արտգործնախարարների խորհրդի ներկայացրած ավելի քան մեկուկես տասնյակ հարցեր, այդ թվում՝ 2002 թվականից ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի գործունեության ֆինանսական ապահովման, Համագործակցության երկրների երկաթուղային տրանսպորտի ոլորտում համաձայնեցված սակագնային քաղաքականության հաստատման հայեցակարգի վերաբերյալ՝ ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 1996թ. հոկտեմբերի 18-ի որոշման կատարման ընթացքի, 2002 թվականին ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման և զարգացման համար ֆինանսական միջոցների հատկացման մասին: Խորհրդի այս նիստում զգալի տեղ է հատկացված մշակութային և գիտակրթական համագործակցության խնդիրներին: Կառավարության ղեկավարների քննարկմանը կներկայացվեն մշակութային արժեքների ներմուծման և արտահանման, ԱՊՀ երկրներում բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծման և գործունեության կարգի վերաբերյալ համաձայնագրերի, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին հիմնարար բնական գիտությունների բնագավառում կադրերի պատրաստման գծով ԱՊՀ պետություններում բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին որոշումների նախագծերը: Քննարկման կդրվեն նաև 2002թ. ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի, ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի հաջորդ նիստի օրակարգի, տեղի ու ժամանակի հաստատման խնդիրները:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ