Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 սեպտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը: Քննարկեցին 2 կարճաժամկետ և 2 երկարաժամկետ բարեգործական ծրագրեր: Հանձնաժողովը հաստատեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ նույն կազմակերպության կողմից իրականացվող «Հույսի ավան» ծրագիրը, որի նպատակն է ՀՀ սոցիալապես անապահով շուրջ 200 ընտանիքի համար` Երևան-Աշտարակ խճուղու մոտակայքում, կառուցել 200 առանձնատուն: Հաստատվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի կողմից սեփական միջոցներով իրականացվող «Պատմամշակութային հուշարձանների պետական կադաստրի տեխնիկական ապահովման» ծրագիրը: Իր հերթական` «Աջակցություն` հիվանդանոցներին» ծրագիրը կիրականացնի ԱՄՆ-ի Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Ծրագրի շրջանակներում Վանաձորի և Արտաշատի ծննդատների, Վարդենիսի, Սիսիանի, Գյումրու, Գավառի, Մարտունու, Աշտարակի, Արմավիրի, Իջևանի, Կապանի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Գորիսի և Հադրութի հիվանդանոցների համար կպատրաստվեն ներքնարկներ, սավաններ և բարձի երեսներ: ԱՄՆ-ում գործող բարեգործական կազմակերպությունների ու բարերարների միջոցներով «Հայաստանի սպորտի վետերանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Երևանի Նոր Նորք թաղապետարանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոնի կողմից իրականացվող «Մարզադահլիճ հաշմանդամ ազատամարտիկների համար» ծրագիրի նպատակն է ստեղծել հատուկ կահավորված մարզադահլիճ հաշմանդամների համար: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ