Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 փետրվարի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է 2007թ. ՀՀ զբոսաշրջության զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը:Ծրագրի մշակման և իրագործման համար հիմք են հանդիսացել 2000թ. կառավարության կողմից ընդունված ՀՀ զբոսաշրջության զարգացման հայեցակարգի դրույթներն ու «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում ամրագրված զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները: Ծրագրի նպատակն է ՀՀ զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, ժամանակակից մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման և միջազգային զբոսաշրջային շուկա արտահանման միջոցով: Ծրագրով 2007թ. նախատեսվում է՝ նախորդ տարվա համեմատ, Հայաստան զբոսաշրջիկների այցելության շուրջ 20-22 տոկոս աճ՝ արդյունքում ապահովելով ավելի քան 400 հազար զբոսաշրջային այցելություն: 2007թ. նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղությունները՝ զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի կատարելագործում, զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում, ինչպես նաև մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացում, ժամանակակից տեղեկատվական համակարգի ներդրման միջոցով անհրաժեշտ վարչական վիճակագրական տվյալների հավաքագրում՝ հիմք ստեղծելով հեռանկարային ծրագրերի մշակման համար:


Մեկ այլ որոշմամբ, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Ծաղկաձոր քաղաքը հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի N948-Ն որոշմամբ հաստատված «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագրի իրականացման արդյունքում, միջոցառումների ցանկին համապատասխան:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 300 մլն դրամ՝ գետերի և հեղեղատների հուների մաքրման ու ափերի ամրացման առաջնահերթ աշխատանքներ իրականացնելու և 15 մլն դրամ՝ Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման համար։ Որոշմամբ 190 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ Երվանդաշատ, Բերքաշատ, Գետաշեն և Ջանֆիդա համայնքների տարածքում Արաքս գետի ափերի ամրացման աշխատանքներ իրականացնելու նպատակով։


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներին։ Նշվել է, որ գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումն է, որում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը։ Փաստաթղթում բարեփոխումների իրականացման համար առաջնահերթ են համարվում գիտության ոլորտի պետական կառավարման միասնական համակարգի ձևավորումը, գիտական ներուժի արդյունավետ, նպատակային վերարտադրությունը, գիտական անկախ փորձաքննության համակարգի ստեղծումը, գիտության գերակա ուղղությունների հստակեցումը, գիտության և կրթության ինտեգրման ապահովումը, գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը և այլն։ Որոշմամբ հավանություն է տրվել նաև գիտության ոլորտում բարեփոխումների 2007-2010թթ. ծրագրին և ժամանակացույցին: Հանձնարարվել է բոլոր նախարարություններին և գերատեսչություններին՝ ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները, նախագիծը լրամշակելու և ամբողջական տեսքի բերելու համար։


Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2006թ. չորրորդ եռամսյակում մասնավորեցման գործընթացի վերաբերյալ հաշվետվությանը: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման է առաջարկվել 1 ընկերության՝ «ՇՄՇ-23» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 16 տոկոսը, 4 միավոր պետական գույք և լուծարումից հետո մնացած 14 գույքային միավոր: «Փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել (2006թ. 4-րդ եռամսյակում մասնավորեցվել էր 3 «փոքր» օբյեկտ): Հաշվետու շրջանում լուծարման գործընթացում է գտնվել 158 ընկերություն, որից լուծարվել է 8-ը, իսկ 5 ընկերություն սնանկ է ճանաչվել: Նշվել է նաև, որ 2006թ., ընդհանուր առմամբ, ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մոտքագրվել է 455 մլն 420,4 հազար դրամ և 550 հազար ԱՄՆ դոլար, որից համայնքներին է փոխանցվել 42 մլն 157,1 հազար դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետբյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրված միջոցները կազմել են 79 մլն 90,6 հազար դրամ և 500 հազար ԱՄն դոլար:


ՀՀ ընտանեկան օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման կարգը»: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 3-ամսյա ժամկետում հաստատել որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության կարգը և ակտի ձևը, որդեգրողի թեկնածուների հաշվառման մատյանների, որդեգրողի թեկնածուի անձնական քարտի և որդեգրողի թեկնածու հաշվառվելու համար դիմումի ձևերը:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, սահմանվել են առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչության, էներգամատակարարման, ջերմամատակարարման և գազամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները: Դրանք սահմանելիս հաշվի են առնվել այն աշխատանքներն ու մասնագիտությունները, որոնք կապված են աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմանների, մասնագիտական ռիսկի և այլ հանգամանքների հետ: Հաշվի է առնվել միջազգային փորձը ևս:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 11-ի «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1298-Ն որոշման մեջ, ըստ որի նախարարության մշակութային քաղաքականության վարչությունը՝ բաժանման ձևով, վերակազմակերպվել է մշակութային ժառանգության վարչության, արվեստների վարչության և ծրագրերի կառավարման վարչության։ Երիտասարդական քաղաքականության վարչությունը վերանվանվել է երիտասարդության հարցերի վարչության, իսկ միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչությունը՝ միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության։ Նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը՝ բաժանման ձևով, վերակազմակերպվել է ֆինանսատնտեսագիտական վարչության և գույքի կառավարման բաժնի, քարտուղարությունը՝ ընդհանուր բաժնի, իրավաբանական բաժնի և հասարակայնության հետ կապերի բաժնի, իսկ առաջին բաժինը և անձնակազմի կառավարման բաժինը՝ միացման ձևով, վերակազմակերպվել են անձնակազմի կառավարման բաժնի՝ առաջին բաժինը անձնակազմի կառավարման բաժնին միացնելու միջոցով։ Ստեղծվել է նաև վերահսկողության բաժին։


«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է թանկարժեք մետաղների ջարդոնների և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքների մանրածախ առք ու վաճառքի կարգը, որը կարգավորում է նշված գործընթացը՝ կապված հարգորոշման և (կամ) հարգադրոշմման հետ: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների ոչնչացման կարգը: 3 օր ժամկետ է տրվել՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ մեկ անգամ ևս նախագիծը քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար։


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 8-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1237-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ կառավարության մի շարք որոշումների, ինչպես նաև «Թափոնների մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների, դրանց ձևավորման սկզբունքների ու կարգի սահմանման լիազորությունը տրվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Որոշվել է նաև օրինագծերը համարել անհետաձգելի և առաջարկել ՀՀ ԱԺ-ին՝ դրանք քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում։ Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է կանոնակարգել հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, մասնավորապես, սահմանված սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկման դեպքում ծագող իրավահարաբերությունները։ Այդ կապակցությամբ նույն որոշմամբ հավանություն է տրվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին ևս։


«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը թույլատրել է ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության «Ախուրյանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն տրված 5521.4 հազար դրամ արժողությամբ (664.6 քմ) գույքով (Ախուրյանի շրջկենտրոն, նախկին հակահամաճարակային հսկողության տեսչության շենք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռք բերված հիշյալ գույքը՝ իր զբաղեցրած , օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով, հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը, գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին: Որոշումն ընդունվել է Ախուրյանի զինկոմիսարիատի շենքային պայմանների բարելավման և աշխատանքների բնականոն իրականացումն ապահովելու նպատակով:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 13-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N37-Ա որոշման մեջ, գործադիրը հիշյալ պետական հիմնարկին Ամիրյան 26 հասցեում գտնվող մասնաշենքից հատկացված 440 քմ տարածքը տրամադրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական տեսչությանը՝ վերջինիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:


Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.3 հա վարելահողը բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրելու վերաբերյալ՝ հասարակական կառուցապատման նպատակով:



   

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ