Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 փետրվարի 2007


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Խիդիր Սափարլիևին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում արդյունավետ գործունեության համար, որը նպաստել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը:


Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը Թուրքմենստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խթանման գործում՝ կարևորելով հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսան հարցը: Դեսպան Խիդիր Սափարլիևը շնորհակալություն է հայտնել՝ ՀՀ կառավարության ղեկավարին իր դիվանագիտական առաքելության իրականացման ամբողջ ընթացքում համագործակցության և աջակցության համար, նշելով, որ Հայաստանում նույնպիսի վերաբերմունքի է արժանացել համապատասխան բոլոր բաձրաստիճան պաշտոնյաների հետ համագործակցության ընթացքում: Նա գոհունակությամբ է խոսել նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Թուրքմենստանի փոխշահավետ գործակցության մասին:


Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել դիվանագետին նրա հետագա գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ նոր նշանակվելիք դեսպանի պաշտոնավարման ընթացքում ևս երկու երկրների հարաբերությունները նույն հաջողությամբ կշարունակեն զարգանալ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ