Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 փետրվարի 2007


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Կլեմենտեին՝ նրա պաշտոնավարման շրջանում հայ-իտալական համագործակցության ամրապնդմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, ընդգծելով, որ հայ-իտալական քաղաքական և տնտեսական հարաբերություններն այդ ժամանակահատվածում բարձրացան որակական նոր մակարդակի:


Երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում կարևորելով բարձր մակարդակի փոխայցելությունների դերը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, մասնավորապես, 2005թ. հունվարին ՀՀ նախագահի Իտալիա կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում նույն տարվա հոկտեմբերին Երևանում «Հայ-իտալական բարեկամության օրեր» փառատոնի և գործարար համաժողովի հաջող անցկացումը:


Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ, ընդհանուր առմամբ, հայ-իտալական հարաբերությունները զարգացման լավ հեռանկարներ ունեն՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Վարչապետն արտահայտվել է Եվրամիության «նոր հարևանության քաղաքականության» շրջանակներում Իտալիայի կառավարության հետ որոշակի ծրագրերի մշակման և իրագործման օգտին: Նման համագործակցությունը, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, կարող է արդյունավետ լինել հատկապես Հայաստանի գյուղական վայրերում աղքատության կրճատման, փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, կրթության և այլ ոլորտներում, նկատի առնելով նաև այն հանագամանքը, որ Իտալիայի տնտեսությունն ունի շատ զարգացած և ուսանելի փոքր և միջին ձեռնարկատիրության համակարգ:


Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել Մարկո Կլեմենտեին՝ հետագա գործունեության մեջ, վստահություն հայտնելով, որ նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում ևս երկու պետությունների հարաբերությունները նույն հաջողությամբ կշարունակեն զարգանալ և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հաջորդ դեսպանի հետ նույն ոգով շարունակել համագործակցությունը:


Դեսպան Կլեմենտեն շնորհակալություն է հայտնել ակտիվ փոխգործակցության համար, նշելով, որ այդ ժամանակահատվածում հայ-իտալական կապերի ամրապնդման ու զարգացման նպատակով, երկկողմ ջանքերով պարարտ հողում լավ սերմեր են ցանվել, որը, վստահաբար, առաջիկայում լավ պտուղներ կտա: Դեսպանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և իտալական կապիտալի ներգրավումը հայաստանյան տնտեսության մեջ՝ համոզվածություն հայտնելով, որ նոր դեսպանին կհաջողվի առկա բարենպաստ պայմաններում և ստեղծված ամուր բարեկամական հարաբերությունների հիմքի վրա այս ոլորտում ևս շոշափելի հաջողություններ արձանագրել:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ