Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 1 հոկտեմբերի 2001

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցում աշխատանքներն սկսեց պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության և գնահատման համակարգի պարզաբանումներին նվիրված սեմինարը, որին մասնակցում են բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների կադրերի գծով մասնագետները, փորձագետներ և խորհրդատուներ, այդ թվում՝ պաշտոնների գնահատման և աստիճանակարգման գծով խորհրդատու Դեյվիդ Ռիչարդսը Մեծ Բրիտանիայից: ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Մանուկ Թոփուզյանը իր ողջույնի խոսքում կարևորեց սեմինարի նշանակությունը իբրև անհրաժեշտ գործնական քայլ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հանրապետությունում կառավարման ժողովրդավարական այդ համակարգի առավել սահուն և արդյունավետ ներդրման համար: Ըստ նրա, հանրապետության համար այսօր արդեն օրախնդիր է պրոֆեսիոնալ կառավարիչների ինստիտուտի ձևավորումը, որտեղ մասնագիտական որակների հետ միասին շատ կարևոր է մարդկային գործոնի՝ յուրաքանչյուր ծառայողի անհատական նկարագրի, հոգեբանական պատրաստվածության նշանակությունը: Այս տեսակետից նա հատկապես ընդգծեց սեմինարի մասնակիցների դերը ընթացող բարեփոխումների հաջող իրականացման գործում: Վարչապետի որոշումներով արդեն իսկ հաստատված են մի քանի նախարարությունների ու գերատեսչությունների նոր կառուցվածքները: Հաջորդ քայլը գործող պաշտոնների համապատասխանեցումն է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսվող պաշտոններին: Սեմինարի հիմնական նպատակը, ըստ էության, անցումային այդ փուլի հիմնախնդիրների տեսական և գործնական պարզաբանումն է: Սեմինարի առաջին օրը մասնակիցներին ներկայացվեցին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների հայեցակարգը և քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման գործընթացը՝ պաշտոնների վերլուծության և գնահատման ուղեցույցը: Հաջորդ օրերին տեղի կունենան գործնական պարապմունքներ: Յուրաքանչյուր մասնակից տեղում, գործնականորեն անցնելու է կառավարման նոր համակարգին անցման բոլոր փուլերը, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության համար հարցարանի լրացում և հարցազրույցի վարում, պաշտոնի նկարագրի կազմում, պաշտոնի գնահատում ըստ գործոնների և այլն: Սեմինարի աշխատանքները կշարունակվեն 5 օր և կավարտվեն հոկտեմբերի 5-ին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ