Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 հոկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին նաև մարզային հանձնաժողովների նախագահները, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՄՆ հաշվառման բյուրոյի փորձագետներ: Վարչապետը բարձր գնահատեց վերջին 7-8 ամիսներին հանձնաժողովի կատարած մեծածավալ աշխատանքը, շնորհակալություն հայտնեց ՀԲ-ին, որի օժանդակությամբ ՀՀ կառավարությունը կարողացավ ստանալ դոնոր կազմակերպությունների գործուն աջակցությունը, առանց որի 2001թ. մարդահամարի անցկացումը կարող էր վտանգվել: Մարդահամարը համարելով համապետական կարևորության միջոցառում, որի արդյունքները երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքում, ռազմավարական նշանակության ծրագրերի մշակման գործում խիստ անհրաժեշտ են և դրանց համար հիմք են հանդիսանում, վարչապետն ընդգծեց, որ այդ ամենը նկատի առնելով՝ ՀՀ կառավարությունը մարդահամարը 2001թ. անցկացնելու քաղաքական որոշում կայացրեց, չնայած ֆինանսական և կազմակերպչական բազմաթիվ դժվարություններին: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, դա թույլ կտա նաև ճիշտ կառավարել միգրացիոն գործընթացները, ունենալ բնակչության թվաքանակի հստակ պատկերը, պատկերացում կազմել արտագաղթի իրական չափերի մասին, որը քաղաքական տարբեր շահարկումների թեմա է դարձել, ինչպես նաև կօգնի պետական՝ առանց այն էլ սուղ միջոցների արդյունավետ տնօրինմանը, այդ առումով, որոշակիորեն կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին: Նշելով, որ հիմնական ծանր աշխատանքը դեռ առջևում է՝ հոկտեմբերի 10-19-ին և դրանից հետո տվյալների մշակման փուլում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերահաստատեց կառավարության պատրաստակամությունը՝ այսուհետ ևս սերտորեն աջակցել մարդահամարի անցկացման աշխատանքին՝ այդ գործընթացի ամբողջ ընթացքում: Հանձնաժողովի նիստում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության ղեկավար Ստեփան Մնացականյանը ամփոփ հաղորդումով մասնակիցներին իրազեկեց ՀՀ 2001թ. մարդահամարի նախապատրաստման ընթացքի մասին: Այնուհետև ելույթ ունեցան դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը: Նա, մասնավորապես, շնորհավորեց Հայաստանի կառավարությանը և ամբողջ ժողովրդին այդ համարձակ քայլին գնալու և, չնայած բոլոր դժվարություններին, 2001թ., ի վերջո, մարդահամար անցկացնելու համար, որոնց վերջնական արդյունքները, ըստ պրն. Սաադաթի, շատ ավելի օգտակար կլինեն, քան այսօր պատկերացնում ենք: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ վաչապետին՝ աշխատանքները անձնական վերահսկողության տակ պահելու համար, նաև համապետական հանձնաժողովի նախագահին, ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությանը և դոնոր այն բոլոր կազմակերպություններին, որոնք ընդառաջ գնացին ՀՀ կառավարության և ՀԲ-ի խնդրանքին՝ օժանդակելու գործընթացին: Այս փուլում առաջացած ֆինանսական որոշակի խնդիրները, Համաշխարհային բանկի ներկայացուցչի համոզմամբ, կլուծվեն մինչև մարդահամարն սկսելը, և գործընթացը հաջող կընթանա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության հաղորդումը ՀՀ 2001թ. մարդահամարի նախապատրաստման ընթացքի մասին Ինչպես հայտնի է, որևէ երկրի առավել ընդգրկուն և համատարած վիճակագրական հաշվառման գործիք է հանդիսանում մարդահամարը: Վերջին մարդահամարը Հայաստանում անցկացվել է 1989թ.՝ 1988թ. դեկտեմբերյան աղետալի երկրաշարժից ընդամենը մեկ ամիս անց՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով հանրապետությունում ստեղծված քաղաքական և տնտեսական անկայունության պայմաններում: Բնական է, որ այդ իրավիճակում, հատկապես փախստակաների և աղետի գոտուց էվակուացվածների վերաբերյալ տեղեկատվության միջհանրապետական հաշվառման և փոխանակման մեթոդաբանական անհամապատասխանության հետևանքով, 1989թ. մարդահամարի արդյունքները շատ շուտ կորցրեցին իրենց արդիականությունը և չէին կարող հիմք հանդիսանալ բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառման համար: Այդ իսկ պատճառով բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառման վարումը շարունակվեց 1979 թ. մարդահամարի արդյունքներով վարվող տվյալներով: Կարելի է փաստել, որ ՀՀ մշտական և առկա բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներն ունեն 22-ամյա վաղեմության մարդահամարի արդյունքներով ստացված հիմքեր: Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև առնվազն տասնամյակը մեկ մարդահամար անցկացնելու նախկին փորձն ու միջազգային առաջարկությունները՝ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 1999թ. անցկացնել հերթական մարդահամար: Դրա անցկացման մեթոդաբանությունն ու կազմակերպման գործընթացները, հրահանգչական փաստաթղթերը, ինչպես նաև կոդավորման և մեքենայական մշակման տեխնոլոգիական գործընթացները փորձարկելու նպատակով 1997թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ն անցկացվեց փորձնական մարդահամար: Սակայն ՀՀ պետական բյուջեի ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության որոշմամբ մարդահամարի անցկացման ժամկետը հետաձգվեց: Սակայն մարդահամարի անցկացման չափազանց անհրաժեշտությունից ելնելով 1999թ. հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքը՝ իրավական դաշտն ապահովելու նկատառումով, որով Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման ժամկետն ամրագրվեց 2001 թվականը՝ նպատակ ունենալով օրենքի ուժով ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովին դրդելու անպայմանորեն անցկացնել մարդահամար: Մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն իրենից ներկայացնում է բազմաթիվ, տարաբնույթ և իրար հաջորդող, փոխկապակցված աշխատանքների շարք, որոնց իրականացումն առնչվում է կառավարության, տարբեր նախարարությունների, բազմաթիվ գերատեսչությունների և կազմակերպությունների անմիջական մասնակցության հետ: Այդ իսկ պատճառով էլ ՀՀ կառավարության 2000 թ. փետրվարի 19-ի հ.78 որոշմամբ ստեղծվեց 2001թ. մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողով և մարդահամարի անցկացման ժամկետը սահմանվեց 2001թ. հոկտեմբերի 10-19-ը: Ցավոք, դա ևս չօգնեց, որոհետև 2001 թվականի պետական բյուջեում մարդահամարի աշխատանքների ֆինանսավորման համար համապատասխան միջոցներ հնարավոր չեղավ հատկացնել: Բայց, քանի որ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքից բխող՝ ՀՀ Կառավարության վերոհիշյալ որոշման համաձայն, 2000թ. սեպտեմբերի 6-ից 15-ը ներառյալ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արարատի մարզի Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Բաղրամյան, Մրգավան գյուղերում անցկացվել էր փորձնական մարդահամար, որի նախապատարաստմանն ու անցկացմանը ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ օժանդակել էին ԱՄՆ-ի Հաշվառումների Բյուրոյի փորձագետները, որոնք 2000 թ. մարդահամար էին անցկացրել ԱՄՆ-ում, իչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամը (UNFPA); — մեթոդաբանական առումով, Հայաստանը նախապատրաստված էր մարդահամարի անցկացմանը, այդ իսկ պատճառով որոշվեց ՀՀ 2001թ. մարդահամարի անցկացման համար Համաշխարհային Բանկի միջոցով դիմել դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությանը: Ֆինանսական օժանդակություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել, բացի վերոհիշյալ կազմակերպություններից, նաև Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման բաժանմունքը (DFID); Շվեյցարիայի, Իտալիայի, Հոլանդիայի և Հունաստանի կառավարությունները: ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ևս ավելացրել է մարդահամարի համար հատկացվող գումարները: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2001թ. փետրվարի 28-ի թիվ 149 որոշմամբ ստեղծվեցին ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Երևանի քաղաքային և մարզային հանձնաժողովներ, իսկ 2001 թ. հունիսի 29-ի թիվ 585 որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ 2001 թվականին անցկացվելիք մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) և 2001 թ. սեպտեմբերի 6-ի թիվ 36 արձանագրային որոշմամբ հավանության արժանացրեց ՀՀ 2001թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման քառամյա ծախսերի նախահաշիվը: Արդյունքում, 2001թ. իրականացվել են լայնամասշտաբ նախապատրաստական աշխատանքներ: Այսպես, «ՀՀ Գեոդոզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացվել են 89 քաղաքների (այդ թվում Երևանի 12 թաղային համայնքների) և 5000 ու ավել բնակչություն ունեցող գյուղերի քարտեզագրման աշխատանքները: Դրանք, տեղերում ընտրանքային ստուգման ենթարկվելուց հետո, օգտագործվել են քաղաքներում և 5000 ու ավել բնակչություն ունեցող գյուղերում տների (շինությունների) ցուցակների կազմման աշխատանքներում՝ դրանով իսկ մեկ անգամ ևս ենթարկվելով ճշգրտման: Ցուցակագրման աշխատանքներն իրականացվել են 660 հավաքագրված և հրահանգավորված ցուցակագրողների կողմից, իսկ նույն ժամանակահատվածում գյուղական համայնքներում գյուղապետերի աշխատակազմի քարտուղարներն իրականացրել են գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմման աշխատանքները: Ստացված տվյալների հիման վրա տարածքներում՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել և կազմվել են մարդահամարն անցկացնելու կազմակերպման պլաններ՝ որով սահմանվել են տեղերում մարդահամարային տեղամասերի սահմանները ու դրանցում անհրաժեշտ կադրերի թվաքանակը, նրանց հավաքագրման և ուսուցանելու ժամկետները, բնակչության շրջանում մարդահամարի հարցերի զանգվածային լուսաբանման հետ կապված միջոցառումներ: Պատրաստվել են յուրաքանչյուր գործընթացը կանոնակարգող շուրջ 70 նորմատիվային փաստաթղթեր, որոնք հաստատվել են ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի կողմից, այնուհետև տպագրվել: ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպան և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի նախաձեռնությամբ և հանձնարարականով, մարզպետարաններում և Եր—անի քաղաքապետարանում կազմակերպվել և անցկացվել են հանդիպումներ հանրապետության բոլոր 930 համայնքների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են մարդահամարի անցկացման անհրաժեշտության հետ կապված խնդիրներ, տրվել են որոշ մեթոդաբանական պարզաբանումներ, ինչպես նաև համայնքների ղեկավարներին ներկայացվել են իրենց օժանդակությանը սպասող հետևյալ խնդիրները՝ գ քաղաքներում — խոշոր գյուղերում հասցեային տնտեսության կարգավորումը, գ մարդահամարի և հրահանգչական տեղամասերի համար գրասենյակների տրամադրումը՝ համապատասխանաբար երկուսուկես և մեկուկես ամիս ժամկետով, գ համայնքի տարածքի հաշվային տեղամասերի բնակիչներից հաշվարարների թեկնածուների ներկայացումը: Արդեն ավարտվել են մարդահամարի տեղամասերի վարիչների, նրանց օգնականների, հրահանգիչ-հսկիչների ընտրության և հրահանգավորման, ինչպես նաև հաշվարարների ընտրության աշխատանքները: Ներկայումս ընթացքի մեջ են հաշվարարների հրահանգավորման աշխատանքները: Ավարտվել է նաև հաշվարարների պորտֆելների (պայուսակների); մարդահամարի հարցաթերթերի, դրանց լրացնելու հրահանգների — մնացած այլնյութերի առաքումը դեպի մարզեր: Մարդահամարի նախապատրաստական աշխատանքներից, ինչպես արդեն վերը նշվեց, թերևս առավել մեծ բարդույթը ֆինանսական միջոցների հայթայթումն էր, որն ապահովվել է: Սակայն, առաջացել է խնդիրների նոր թնջուկ պայմանավորված այդ միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրացնելու հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դոնոր կազմակերպությունների և երկրների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների կառավարման համար վիճակագրության պետական լիազոր մարմինը չունի դրանց համարժեք կառուցվածքային և կադրային ռեսուրսներ, դոնոր կազմակերպություններին խնդրվեց իրականացնել նաև այդ միջոցների կառավարումը: Առ այսօր, ցավոք, դեռևս լուծված չէ Շվեյցարիայի, Իտալիայի, Հոլանդիայի և Հունաստանի կառավարությունների կողմից հատկացված դրամաշնորհային միջոցների կառավարման հարցը, որը նախատեսված էր իրականացնել Համաշխարհային Բանկի կողմից ստեղծվելիք «Տրաստ-ֆոնդի» միջոցով: Այդ ֆոնդի ստեղծման իրավական հիմքերի լուծումը նոր մտել է իր վերջին փուլը: Համաշխարհային բանկի կողմից ստորագրված «Տրաստ ֆոնդի» պայմանագրի նախագիծը մեկ շաբաթ առաջ է ներկայացվել ՀՀ կառավարությանը՝ կարծիքի և ստորագրման ու վավերացման, քանզի որոշակի բարդույթներ էլ, կապված տարբեր Դոնոր երկրների օրենսդրական առանձնահատկությունների հետ, ստիպված է եղել հաղթահարել Համաշխարհային բանկը: Առկա էր նաև մեկ այլ, դեռևս լուծում չստացած խնդիր, կապված 660 ցուցակագրողների աշխատանքի վարձատրության հետ: Աշխատավարձի միջոցներն առկա էին Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման բաժանմունքի կողմից տրամադրված դրամաշնորհում, սակայն այդ միջոցներով նախատեսված չէր պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, ինչը, բյուջետային հոդվածների՝ ՀՀ կառավարության որոշմամբ, տեղաշարժի միջոցով արդեն իրականացված է և առաջիկայում այն նախատեսվում է վճարել պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ