շաբաթ, 24 փետրվարի 2007
Այսօր ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի կառավարության անդամ՝ պետնախարար, ներքին գործերի — տարածքային կառավարման լիազոր նախարար պարոն Քրիստիան Էստրոզիին:
Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի իր հյուրին — նրան ուղեկցողներին ներկայացրել է տարածքային կառավարման նախարարության գործառույթները, առկա օրենսդրական դաշտն ու իրականացվող բարեփոխումները: «Տարածքային կառավարման ոլորտում մենք մեծապես հաշվի ենք առել Ֆրանսիայի փորձը, համագործակցում ենք Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ: Ես կարծում եմ, որ դա միայն կնպաստի մեր հետագա համագործակցությանը»,-ասել է ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը:
Քրիստիան Էստրոզին իր հերթին ծանոթացրել է Ֆրանսիայում տարածքային կառավարման այսօրեական հիմնախնդիրներին: Նա նշել է, որ Ֆրանսիայում տարածքային քաղաքականության այսօրվա կարգախոսը տարածքները գրավիչ դարձնելն է՝ ինչպիսի՞ միջոցներ գտնեն ամենահեռավոր գյուղերում անգամ կենցաղային — հեռահաղորդակցման ժամանակակից պայմաններ ստեղծելու համար: Նա հայտնեց, որ այսօր ոչ մի ձեռնարկատեր գործունեություն չի ծավալի մի վայրում, ուր հաղորդակցություն չկա:
«Պետք է նշեմ, որ ձեր կողմից իրականացվող բարեփոխումներն իրական հիմքեր են ստեղծում հետագա զարգացումների համար: Եվ շատ ուրախ եմ, որ ձեր նորանկախ երկիրը հաստատակամորեն գնում է դեպի իշխանության ապակենտրոնացում»,-ասել է պարոն Էստրոզին:
Երկու նախարարներն էլ պատրաստակամություն են հայտնել հետագա արդյունավետ համագործակություն ծավալելու շուրջ:
Փետրվարի 25-ին Քրիստիան Էստրոզիի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Շիրակի մարզ: