Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 մարտի 2007


Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստին հրավիրված էին նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին, ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի Հայաստանի ծրագրի տնօրեն Ալեքս Ռասսինը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Մայրոն Հիրնիակը, ինչպես նաև երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի փոխնախագահ Ջոն Հյուկոն:


Մինչև նիստի աշխատանքներն սկսելը, կառավարման խորհրդի անդամներին ներկայացնելով պարոն Հյուկոյին, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը տեղեկացրել է, որ նա արդեն իսկ այցելել է կազմակերպության գրասենյակ, եղել է նաև Արմավիրի մարզում՝ ծանոթացել ծրագրի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին: Ջոն Հյուկոն անձամբ իր և կորպորացիայի գլխավոր տնօրեն-դեսպան Ջոն Դանիլովիչի անունից շնորհավորել է ՀՀ վարչապետին և կառավարման խորհրդի անդամներին՝ ՀՄՀ-Հայաստան ծրագրի հաջող մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ծրագիրը նույնքան արդյունավետ կիրականացվի: Դրանում նա կարևորել է նաև Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը, նշելով, որ միջազգային դիտորդների հետ միասին կորպորացիայի ղեկավարությունը նույնպես ուշադրությամբ հետևելու է ընտրությունների ամբողջ գործընթացին: Գոհունակություն հայտնելով ընտրությունների նախապատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների՝ ցուցակների ճշգրտման և նախապատրաստական այլ աշխատանքների կապակցությամբ, Ջոն Հյուկոն ընդգծել է, որ կորպորացիայի ղեկավարությունն իրատեսական ակնկալիքներ ունի սպասվող արդյունքների հարցում և հաջողություն է մաղթել Հայաստանին՝ իր առջև դրված խնդիրների լուծման գործում, հույս հայտնելով, որ ՀՄՀ ծրագրի իրականացման կարևոր նախադրյալ հանդիսացող բաղադրիչներից ոչ մեկն այլևս մտահոգիչ չի դառնա:


Ի պատասխան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ միանգամայն հասկանալի է ամերիկյան կողմի անհանգստությունը, որը ցանկանում է ծրագրի իրականացման ընթացքը լինի անխաթար և բոլոր բաղադրիչներն ապահովված: Հայաստանում, ըստ վարչապետի, ավելի քան շահագրգռված են սոցիալ-տնտեսական խնդիրներն օր առաջ լուծելու, քաղաքական գործընթացներն այնպես կազմակերպելու, որ ժողովրդի վստահության քվեի պայմաններում կառավարությունը հնարավորություն ունենա լիարժեք իրագործել իր առջև դրված խնդիրները, այդ թվում՝ «ՀՄՀ-Հայաստան» ծրագիրը: Նման քաղաքական կամք, ՀՀ կառավարության ղեկավարի հավաստմամբ, ՀՀ իշխանություններն ու նրա համար պատասխանատվություն կրող քաղաքական ուժերն ունեն և իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավորը՝ վերոնշյալ խնդիրները պատշաճ լուծելու, նախանշված ծրագրերը մինչև վերջ իրագործելու համար, որից հետո ցանկացած երկիր կամ կազմակերպություն ազատ է իր հետևություններն անելու հարցում: Կարևորը, ըստ վարչապետի, հստակ չափորոշիչներն են, որպեսզի կատարված աշխատանքի նկատմամբ երբևէ երկակի ստանդարտներ չգործեն:


Այնուհետև անցնելով օրակարգային հարցերին, կառավարման խորհրդի անդամները քննարկել և հաստատել են «Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի բնապահպանական/ հիդրոլոգիական ելակետային ուսումնասիրություն» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթին ներկայացված առաջարկների համակցված տեխնիկա-ֆինանսական գնահատման արդյունքները: Նշվել է, որ ս.թ. հունվարի 15-ին կայացած մրցույթի արդյունքում 2 մասնակիցներից առավելագույն համակցված գնահատականն ստացել է «MWH» (ԱՄՆ) համատեղ «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» (Հայաստան) և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Շրջակա միջավայրի պահպանության հետազոտման կենտրոն» (Հայաստան)»-ը: Կառավարման խորհուրդը հաստատել է նաև «Ոռոգման նոր ջրամբարների» կառուցման նպատակով տեխնիկական և տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրություն» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները: Նշվել է, որ մինչև սահմանված վերջնաժամկետի օրը՝ 2007թ. հունվարի 18-ը, տեխնիկական ու ֆինանսական առաջարկներ ներկայացրած 2 ընկերություններից գնահատող հանձնաժողովի կողմից գնահատման չափանիշներով սահմանված նվազագույն միավորից բարձր գնահատական է ստացել «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն (Հայաստան): Նշված մրցույթների գնահատման արդյունքները կներկայացվեն ՀՄԿ հավանությանը: Կառավարման խորհուրդը քննարկել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի ենթակառուցվածքներ բաղադրիչի «68 պոմպակայանների վերականգնման նպատակով տեխնիկական և տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրություն» խորհրդատվական ծառայության մրցույթի կարճ ցուցակի կազմման, գնահատող հանձնաժողովի կազմի և առաջարկների ներկայացման հրավերի վերաբերյալ հարցերը: Նշվել է, որ մինչև վերջնաժամկետի օրը՝ 2006թ. մայիսի 31-ը, հայտ ներկայացրած 16 ընկերություններից նախաորակավորման հանձնաժողովի կողմից կարճ ցուցակում ընդգրկվել է ամերիկյան, գերմանական, ֆրանսիական և հայաստանյան 7 ընկերություն:


Նիստում կարճ ցուցակի հետ միասին կառավարման խորհուրդը հաստատել է նաև հիշյալ խորհրդատվական ծառայությունների մրցույթին ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկները գնահատող հանձնաժողովի 7 հոգուց բաղկացած կազմը, որից 2-ը շահառուների խորհրդի անդամներ են:


Կառավարության խորհուրդը քննարկել է «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով նախատեսված ֆինանսական հաշվետվողականության պլանը, որով սահմանված սկզբունքներն ու մեխանիզմները կերաշխավորեն բաց, արդար և մրցակցային ընթացակարգերի թափանցիկ կիրառությունը ապրանքների և ծառայությունների գնման նպատակով: «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ 2006թ. սեպտեմբերին կառավարման խորհրդի կողմից ընդունված ֆինանսական հաշվետվողականության միջանկյալ պլանը պարտադիր էր՝ որպես առաջին ֆինանսական հատկացման նախապայման: Քննարկման ներկայացված հիմնական պլանը, ըստ նրա, նույնպես մշակվել է ՀՄԿ-ի կողմից տրամադրված օրինակելի ձևի հիման վրա և կգործի ծրագրի ողջ ընթացքում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 2 օր ժամկետ է տվել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ հիմնական պլանի վերաբերյալ իրենց լրացուցիչ առաջարկությունները ներկայացնելու համար:


Խորհրդի նիստում քննարկված այլ հարցերի թվում, առաջարկվել է նաև կապեր հաստատել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիր իրականացնող այլ երկրների՝ այդ թվում, հարևան Վրաստանի համապատասխան կառույցների հետ՝ ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով:


Վարչապետը հանձնարարել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին՝ այդ երկրներում ՀՄ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ համառոտ տեղեկանք պատրաստել և ներկայացնել խորհրդի առաջիկա նիստերից մեկում: Առաջարկությունը խրախուսելի է համարվել նաև պարոն Ջոն Հյուկոյի կողմից, որը տեղեկացրել է, որ մարտի 19-ին Վաշինգտոնում արդեն իսկ նախատեսված է անցկացնել նմանատիպ հավաք՝ ՀՄ ծրագիր իրականացնող երկրների, այդ թվում և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշելով, որ այդ երկրների համապատասխան գրասենյակները հիմնել են նաև իրենց ինտերնետային կայքերը, որտեղ մանրամասն տեղեկություններ են զետեղում ծրագրի իրականացման ընթացքի մասին, պարոն Հյուկոն ընդգծել է, որ «ՀՄՀ-Հայաստան»-ի ինտերնետային կայքը լավագույններից է այդ շարքում և կարող է օրինակ հանդիսանալ նաև մյուս երկրների համար:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ