չորեքշաբթի, 21 մարտի 2007
Ռուսաստանի Դաշնությունում միմյանց հաջորդած և բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական իրադարձությունների՝ աղետների կապակցությամբ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովին, որում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Միխայիլ Եֆիմովիչ,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում Կուզբասի հանքահորում տեղի ունեցած վթարի, Կրասնոդարի երկրամասում բռնկված հրդեհի և Սամարայի ինքնաթիռային աղետի կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի:
Ռուսաստանի ժողովրդի համար ողբերգական այս ժամին անկեղծորեն ցավակցում և վշտակցում ենք Ձեզ:
Խնդրում եմ մեր ցավակցությունները փոխանցել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»: