Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 մարտի 2007


Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Քննարկվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) «Մեքենայական թարգմանության» լաբորատորիայի կողմից հայերեն-անգլերեն թարգմանչական համակարգի իրականացման արդյունքները, Microsoft Windows գործավար համակարգի տեղայնացման աշխատանքների ընթացքը, կազմակերպչական և ընթացիկ այլ հարցեր:


ՀՊՃՀ-ի «Մեքենայական թարգմանության» լաբորատորիայի կողմից թարգմանչական համակարգի իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ «ԻՍՄԱ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մանուկյանը նշել է, որ թարգմանչի մշակումն սկսվել է 2000թ.-ից: Դրա հիմքում դրվել է «ԻՍՄԱ» ՍՊԸ-ի կողմից մշակված տեքստերի ինտելեկտուալ վերլուծիչը: Թարգմանչական համակարգը մշակող խումբը հիմնականում կազմված է ճարտարագիտական համալսարանի մասնագետներից, ընդգրկված են նաև լեզվաբաններ ՀՀ այլ բուհերից՝ ընդհանուր առմամբ 21 մասնագետ: Ըստ զեկուցողի, 2004-2006թթ. մշակումներին նպաստելու համար դրամաշնորհներ է հատկացրել Երևանի Բաց հասարակության ինստիտուտը, իսկ 2006թ.՝ նաև ՀՀ կառավարությունը: Ելնելով առկա արդյունքներից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2005թ. ՀՊՃՀ-ում կազմակերպել է մեքենայական թարգմանության բազային լաբորատորիա: 2006թ. պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով մշակվել են ինտերնետից ստացվող թարգմանչական հայցերի զուգահեռ սպասարկումն ապահովող բազմամեքենայական սերվերային համակարգ (քլաստեր), www.translator.am հասցեով գործող ինտերնետային էջ, զարգացվել է համակարգի գիտելիքների բազան, որը ներկայումս ընդգրկում է շուրջ 41 հազար հասկացություն: Բարելավվել է նաև տեքստերի թարգմանությունների որակը, որն արդեն իսկ չի զիջում ինտերնետում օտար լեզվով առկա առաջնակարգ համարվող այլ թարգմանիչների որակին: Այդ ամենը հնարավորություն է տվել 2006թ. հոկտեմբերից համակարգը մտցնել բնականոն շահագործման ռեժիմ, որի ընթացքում՝ 2007թ. մարտի 17-ի դրությամբ, թարգմանչի էջին գրանցվել է մոտ 14 հազար այց: Ընդ որում, ըստ զեկուցողի, նկատելի է օրական միջին այցերի քանակի անընդմեջ աճ, ինչը բացատրվում է նաև նրանով, որ համակարգը գտնվում է անընդհատ զարգացման գործընթացում և ամսական 2-3 անգամ կատարվում է նրա նորացումը: 2007թ. կատարվելիք աշխատանքների թվում նշվել է, որ նախատեսվում է գիտելիքների բազայի հասկացությունների քանակը հասցնել 50-55 հազարի, իսկ թարգմանչի էջն այցելողների քանակը՝ օրական միջինը 200-ի՝ ներկայիս 85-105-ի փոխարեն: Նախատեսվում է նաև 2007թ. ապրիլ-մայիս ամիսներին ավարտել այժմ ընթացող ինտերնետային էջի ավտոմատ հայերենացման ծրագիրը, որը թույլ կտա օտարալեզու ինտերնետային միջավայրի հետ շփվել հայերենով:


Օրակարգի հաջորդ հարցի՝ Microsoft Windows գործավար համակարգի տեղայնացման աշխատանքների կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել խորհրդի անդամ, «Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահ Հայկ Խանջյանը: Նա նշել է, որ 2005թ. մայիսին Մայքրոսոֆթ և «Բի Լայն» ընկերությունների միջև պայմանագրի կնքումից հետո, առաջին իսկ օրվանից ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդը զգալի օժանդակություն է ցուցաբերել ծրագրի իրականացմանը: Մասնավորապես, խորհրդի քարտուղարությունն աջակցել է աշխատանքների հրապարակայնության ապահովմանը՝ ստեղծվել է հանձնախումբ, խորհրդի աշխատանքային խմբերում կազմակերպվել են քննարկումներ՝ տարբեր ոլորտներից հրավիրված բազմաթիվ մասնագետների մասնակցությամբ: ՀՀ վարչապետի հանձնարարականով մշակվել է www.mslip.bi-line.am կայքը, որը հետագայում տեղակայվել է Մայքրոսոֆթի պաշտոնական կայքում, որտեղ բոլոր հետաքրքրված անձանց հնարավորություն էր ընձեռված գրանցել Մայքրոսոֆթի կողմից ներկայացված բառերի՝ իրենց թարգմանության տարբերակները: Տեղեկացվել է, որ մեկ տարվա ընթացքում նշված կայքում տեղադրված 2145 նախնական բառացանկի քննարկմանը մասնակցել է 108 հոգի՝ կատարվել է լրացուցիչ 1953 առաջարկ: Բոլոր առաջարկները ներկայացվել են ՏՏԶԱ խորհրդի կողմից կազմված փորձագիտական խմբին: Վերջինս ընտրել է առավել հաջող տարբերակները՝ կազմելով վերջնական բառացանկը, որն ընդունվել է որպես հետագա թարգմանական աշխատանքների հիմք և ուղարկվել Մայքրոսոֆթի համապատասխան ստորաբաժանում: Թարգմանչական աշխատանքների ընթացքում բառացանկը ևս մեկ անգամ վերանայվել է Լեզվի պետական տեսչության մասնակցությամբ, որի արդյունքում ճշտվել են շուրջ 78 եզրերի թարգմանություններ: Մայքրոսոֆթ ընկերության կողմից մշակվել է նաև հատուկ Tahoma Armenian տառատեսակը:


Ըստ Հ.Խանջյանի,Windows XP գործավար համակարգի թարգմանությունը, ընդհանուր առմամբ, կարելի է հաջողված համարել: Նա տեղեկացրել է նաև, որ այսօր իրականացվում են Windows Vista գործավար համակարգի և MS Office 2007-ի տեղայնացման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինեչւ 2008թ.:


Կարևորելով ինչպես թարգմանչական համակարգի իրականացման, այնպես էլ Microsoft Windows գործավար համակարգի տեղայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները, վարչապետը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբերի անդամներին ու ղեկավարներին: Ընդգծելով տեղեկատվական ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների հնարավորություններն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը՝ մեր պետության ու ժողովրդի համար կարևորագույն խնդիրների, մասնավորապես, էլեկտրոնային տեղեկատվական համակարգի արագ զարգացման պայմաններում հայերենի պահպանման և զարգացման նպատակով, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այդ գործընթացը շարունակական է լինելու, և ՀՀ կառավարությունը, ՏՏԶԱ խորհուրդը այսուհետ ևս հնարավորինս աջակցելու են նմանատիպ ծրագրերի իրականացմանը:


Նիստում ՀՀ վարչապետի 2007թ. փետրվարի 21-ի՝ ՏՏԶԱ խորհրդի անդամների ռոտացիոն կարգով փոփոխման վերաբերյալ N 139-Ա որոշման համապատասխան, հաստատվել է խորհրդի նոր կազմը: Ըստ այդմ, «Միգմա» ՍՊԸ-ի տնօրենի, «Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի, «Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահի, «Էլեկտրոնային ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորի փոխարեն ՏՏ բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից խորհրդի կազմում ընդգրկվել են «Ալգորիթմ-Սերվիս» և «Լայքս» ՓԲԸ-ների գործադիր տնօրենները, «Հայլինք» ՍՊԸ-ի տնօրենը, «Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենը և Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտորը:


Նիստում տեղեկատվություն է ներկայացվել նաև նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ, որոնք, ըստ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ժամանակին իրականացվել են:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ