երեքշաբթի, 27 մարտի 2007
ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու համար, այս պահի դրությամբ, Հայաստան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Հայաստան են ժամանելու մի շարք երկրների կառավարական պատվիրակություններ, այդ թվում՝ Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի գլխավորությամբ, Բելառուսի Հանրապետության պատվիրակությունը՝ խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորությամբ, Հունաստանի փոխարտգործնախարար Թեոդորոս Կասիմիսը, Լիտվայի Հանրապետության բնապահպանության նախարար Առունաս Կունդրոտասը և դեսպան Ռիմանտաս Շիդլաուսկասը: