Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 ապրիլի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին և միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին: Նրանք շնորհավորել են Սերժ Սարգսյանին՝ նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ, ընդգծելով, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես մինչ այժմ, այսուհետ ևս իր հնարավորությունների սահմաններում կաջակցի հայրենի կառավարությանը՝ իր շարունակական ներդրումն ունենալով Հայրենիքի ամրապնդման ու մեր ժողովրդի բարեկեցության ապահովման գործում:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի նախագահին՝ շնորհավորանքի և աջակցության պատրաստակամության համար, անչափ կարևորելով միության գործունեությունը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայրենիքում: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես կրթության բնագավառում Հայկական բարեգործական ընդհանուր միության շահագրգիռ աշխատանքը:


Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միության դերակատարությունը նաև Սփյուռքում հայապահպանության, Սփյուռքի համայնքների ներուժը միավորելու և Հայրենիքի հզորացմանը նպատակաուղղելու գործում:


Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է միության առաջիկա ծրագրերը, խոսել՝ Հայաստանում հաջողությամբ անցկացված Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ամյակի միջոցառումների մասին:


Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայկական բարեգործական միության ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության ծրագրերին, ինչն առավել արդյունավետ է դարձնում փոխգործակցությունը և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ