Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 ապրիլի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2006թ. բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվությանը: Քննարկվել է նաև հիմնադրամի խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը:


Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը զեկուցել է, որ ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2006թ. բյուջեի փաստացի եկամուտները, ներառյալ ՀՀ բյուջեի միջոցների հաշվին իրականացվող սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, կազմել են 99 մլրդ 684.4 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 91 մլրդ 71.7մլն դրամ: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների փաստացի հավաքագրումը կազմել է 80 մլրդ 214.4 մլն դրամ, կամ՝ տարեկան նախանշված ցուցանիշը կատարվել է 109.1 տոկոսով: Հավաքագրված սոցվճարների ծավալը 16 մլրդ 333.2 մլն դրամով գերազանցել է 2005թ. մակարդակը: Բյուջետային ֆինանսավորման գծով հիմնադրամի ընդհանուր պահանջը բավարարվել է ամբողջությամբ:


Ի պատասխան վարչապետի հարցին, թե կենսաթոշակների վճարման ժամկետների առումով ինչո՞ւ է տարբերություն դրվում մայրաքաղաքի և հանրապետության մյուս մարզերի թոշակառուների միջև, ինչո՞ւ հնարավոր չէ, որպեսզի նրանք էլ նույն ամսում ստանան տվյալ ամսվա թոշակը, ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամի նախագահը պատասխանել է, որ դա կապված է եղել որոշ տեխնիկական խնդիրների հետ: Նա զեկուցել է, որ վարչապետի երեկվա հանձնարարականի հետ կապված, խնդրի հնարավոր լուծման կապակցությամբ, հիմնադրամում հրավիրվել է խորհրդակցություն և այսօր արդեն հանրապետության տասը մարզերից հինգում սկսել են ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարումը, իսկ մնացած հինգ մարզում վաղը կհասցնեն կենսաթոշակների գումարները և այդպիսով, հանրապետության տասը մարզերում թոշակառուները կստանան իրենց ապրիլի իրենց կենսաթոշակները, իսկ մայիս ամսից սկսած հանրապետության բոլոր բնակավայրերում՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում, կենսաթոշակները կվճարվեն համաժամանակյա և հանձնարարականի համաձայն՝ տվյալ ամսվա սկզբին:


Վարչապետի հաջորդ հարցադրմանը, թե հնարավո՞ր է մայիսի թոշակները վճարել մինչև մայիսի 9-ի տոնը, Վազգեն Խաչիկյանը հավաստիարցրել է, որ կենսաթոշակառուները մայիսյան տոները կդիմավորեն թոշակներն ստացած:


Վարչապետին նաև հետաքրքրել է, թե որքանո՞վ իրատեսական է որոշ քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի կամ անհատների կողմից ժողովրդին տրվող խոստումները, թե ընտրվելու դեպքում 2008թ. հունվարի 1-ից իրենք պատրաստ են 3 անգամ բարձրացնել կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը, կա՞ նման հնարավորություն և անգամ տեսականորեն միանգամից նման բարձրացումներ կատարելը ինչպիսի՞ ազդեություն կարող է ունենալ երկրի տնտեսության վրա: ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամի նախագահը և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը նշել են, որ այդ խոստումները իրատեսական լինել չեն կարող: Ըստ նրանց, դա տեսականորեն հնարավոր է մի դեպքում, երբ սոցիալական ապահովագրության վճարները բարձրանան շուրջ 3 անգամ, այսինքն՝ գործատուի բեռը մոտ երեք անգամ մեծացվի, քաղաքացու աշխատավարձից գանձվի շատ ավելի մեծ սոցվճար, ինչը վտանգավոր է և կարող է հանգեցնել նաև աշխատատեղերի փակման, քանի որ լրացուցիչ ծախսը, բնականաբար, գործատուին տնտեսապես ձեռնտու լինել չի կարող: Նրանք ընդգծել են նաև, որ այդ քայլը անխուսափելիորեն կհանգեցնի գների բարձրացման ևս: Նշվել է, որ կենսաթոշակների բարձրացման հնարավոր չափը ոչ միայն հիմնադրամի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարաության կամ ՀՀ հարկային պետական տեսչության հաշվարկների, այլ նաև այս ուղղությամբ միջազգային փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունքում է ձևավորվել: Նրանք հիմնավորել են նաև, որ միջազգային պրակտիկայում անգամ միանգամից եռակի բարձրացում կատարելու դեպք երբևէ չի եղել՝ անգամ թաքնված աշխատատեղերի, ստվերի հարկման դաշտ բերելու պարագայում, որի ուղղությամբ վերջին շրջանում զգալի աշխատանք է իրականացվել, դա հնարավոր չէ:


Անդրադառնալով 2006թ. հիմնադրամի տարեկան հաշվետվության մեջ ներառված այլ ցուցանիշներին, Վ. Խաչիկյանը նշել է, որ պարտադիր սոցապահովագրության վճարների հաշվին իրականացված ծախսերը 2006թ-ին կազմել են 71 մլրդ 694.4 մլն դրամ, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովագրության գծով՝ 66 մլրդ 452.3 մլն դրամ, զբաղվածության պետական ծրագրերի գծով՝ 852.5 մլն դրամ, սոցապահովագրության առանձին պետական ծրագրերի գծով՝ 2մլրդ 768.1 մլն դրամ, հիմնադրամի համակարգի պահպանման և զարգացման ծախսերի գծով՝ 1 մլրդ 526.7 մլն դրամ, այլ ծախսերի գծով՝ 94.9 մլն դրամ: Հիմնադրամի նախագահը զեկուցել է, որ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 215-Ն որոշմամբ 2006թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի և ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի ավելացման արդյունքում 2006թ. դեկտեմբերին ընդհանուր միջին կենսաթոշակը կազմել է 10 հազար 854 դրամ (2005թ. համեմատ աճել է 1130 դրամով), իսկ ապահովագրական միջին կենսաթոշակը` 11 հազար 381 դրամ (2005թ. համեմատ աճել է 1184 դրամով): Որոշակիորեն աճել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի, վետերաններին, հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության, աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության և առողջությանը պատճառված այլ վնասի փոխհատուցման գումարները: Ըստ զեկուցողի, կենսաթոշակների վճարումների ուսումնասիրությունների, իրականացված ստուգումների և կենսաթոշակային գործերի գույքագրման արդյունքում, որոշակիորեն կանոնակարգվել է նաև կենսաթոշակների նշանակման և վերահաշվարկման գործընթացը: Կատարված այլ աշխատանքների թվում, նշվել է, որ հաշվետու տարում հիմնադրամն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների գործնական կիրառման, ինչպես նաև սոցիալական ապահովության և ապահովագրության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:Կենսաթոշակային ապահովագրության համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մասին», «Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին», «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ քննարկումները բխել են նշված օրինագծերի մշակման ընթացքում ընդունված «ՀՀ կենսաթոշակային ապահովագրության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան որոշման համատեքստից: ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ զեկուցել է նաև, որ «Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի» շրջանակներում հիմնադրամն անհրաժեշտ գործառույթներ է իրականացրել քաղաքացիներին սոցիալական քարտերի տրամադրման, անհատական հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Նշվել է, որ ներկայումս անհատական հաշվառման համակարգը ներդրված է հանրապետության ամբողջ տարածքում:



 


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ