Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 նոյեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը որոշեց Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի ջերմամատակարարման ցանցի կառուցման նպատակով 71 մլն դրամ հատկացնել՝ «Լինսի-2» ծրագրի արտաքին ինժեներական ցանցերի համար նախատեսված 256 մլն դրամից չօգտագործված և Լոռու մարզպետարանի տրամադրության տակ եղած գումարից: Նիստում կառավարության անդամները հավանության արժանացրին ագրոպարենային ոլորտում կոոպերացիոն ձևավորման քաղաքականության հայեցակարգը, որն անդրադառնում է կոոպերացիայի զարգացման նախադրյալներին ու անհրաժեշտությանը, կոոպերացիայի կազմակերպական կառուցվածքին և ձևերին, հիմնական սկզբունքներին, ագրոպարենային ոլորտում կոոպերացման գործընթացին պետական աջակցությանն ու կոոպերացիայի զարգացումից ակնկալվող արդյունքներին: Կառավարությունն անդրադարձավ գյուղատնտեսության բնագավառի ևս երկու հարցի՝ «Բույսերի պաշտպանության միջոցառումների 2002-2004թթ. ծրագրին» և «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների 2002-2004թթ. նպատակային ծրագրին», որոնք երկուսն էլ հաստատվեցին: Փոփոխություն կատարելով N862 որոշման մեջ, գործադիրը հնարավորություն ստեղծեց պետական բյուջեով և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի զբաղվածության պետական ծրագրերով ազգային ցուցադրական կենտրոնում կազմակերպել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների ուսուցում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառմամբ մասնագիտությունների գծով, որը կառավարությունը ճանաչել է հանրապետության տնտեսության գերակա ճյուղերից մեկը: Սոցիալական ուղղվածության մեկ այլ որոշմամբ, կառավարությունը բազային կենսաթոշակի չափը սահմանեց 3000 դրամ, իսկ յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար հավելման չափը՝ 60 դրամ: 2002 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող այս որոշումը, փաստորեն, նախատեսում է կենսաթոշակների ավելացում՝ միջինը 800 դրամի չափով: Նիստում նշվեց, որ կենսաթոշակների գծով անցյալ տարվա 8,5 մլրդ դրամի պարտքը այս տարվա ընթացիկ վճարումներին զուգահեռ մաշեցվել է՝ հասցվելով 2 մլրդ 400 մլն դրամի: Մինչև տարեվերջ կենսաթոշակների գծով պարտքը, սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահի հավաստմամբ, կհասցվի զրոյի: Բացի հունվարի 1-ից նախատեսվող այդ բարձրացումը, կառավարությունը նախատեսում է եկող տարվա ընթացքում կենսաթոշակների ևս մեկ բարձրացում է ծրագրում: Այս հարցի քննարկմանը մասնակցելու համար կառավարության նիստին հրավիրվել էին նաև ԱԺ դաշնակցության խմբակցության ներկայացուցիչներ, որոնք մի քանի ամիս այն մանրամասն քննարկել են «Միասնություն» խմբակցության և կառավարության հետ՝ գալով վերոհիշյալ փոխընդունելի տարբերակին: Գործադիրը որոշեց ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն: Մեկ այլ որոշմամբ, Նոր Հաճըն քաղաքում ստեղվծեց կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան Նոր Հաճընի մասնագիտացված մաքսային կետ: Կառավարությունը որոշեց նաև արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար՝ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. մրցանակներ շնորհել «Կոկա Կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ, «Իռամեն» ՀՁ ՓԲԸ, «Վեդի Ալկո» ՍՊԸ, «Քրաուն քեմիքլ» ՍՊԸ, «Կանակա» ԲԲԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Ավիասնունդ» ՓԲԸ կազմակերպություններին: Նիստում համաձայնություն տրվեց «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդեռլանդների Թագավորության ֆինանսների նախարարության միջև Նիդեռլանդների՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության 2002-2003թթ. ծրագիր» Փոխըմբռնման հուշագիրը կնքելու առաջարկությանը: Գործադիրը որոշում ընդունեց «Նոր Խարբերդի «Դիատոնիտ» ԳԱ բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ