հինգշաբթի, 26 ապրիլի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցզո Սյուելյանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ կառավարության անունից վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ մեր երկրում գործունեության անցած հինգ տարիներին հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Սերժ Սարգսյանը հավաստել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու երկու պետությունների միջև համագործակցությունը: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանն ու Չինաստանը զգալի ջանքեր են գործադրել երկու երկրների միջև բարեկամության և գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված լուրջ նախադրյալների ստեղծման համար:
Դեսպան Ցզո Սյուելյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը և վարչապետին՝ իր գործունեության տարիներին ցացաբերած մշտական ուշադրության և աջակցության համար: Հայ-չինական հարաբերությունները նա որակել է կայուն և դինամիկ զարգացող, որում, ըստ դեսպանի, մեծ նշանակություն է ունեցել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության նպատակադրված աշխատանքը:
Հանդիպման ժամանակ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի օրերս կայացած 5-րդ նիստի աշխատանքից, որի ընթացքում ամփոփովել են կատարված աշխատանքների արդյունքները և քննարկվել տնտեսական և հումանիտար փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Ցզո Սյուելյանին՝ հետագա գործունեության մեջ: