Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 28 ապրիլի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում է ունեցել ակադեմիայի ղեկավարության, գիտական կազմակերպությունների տնօրենների և գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ: Վարչապետի այցն ակադեմիա պայմանավարված էր ս.թ. ապրիլի 6-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում՝ ակադեմիկոսների, գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ առանձին հանդիպելու և գիտության հետ կապված նրանց հուզող խնդիրները հանգամանորեն քննարկելու վարչապետի խոստմամբ:


Հանդիպման ընթացքում ակադեմիկոսները Սերժ Սարգսյանին ներկայացրել են ԳԱԱ-ի կարգավիճակի վերաբերյալ իրենց տեսակետները, գիտության զարգացման հարցում ակադեմիայի դերի և նշանակության մասին իրենց պատկերացումները, գիտության ֆինանսավորման, տնտեսության տարբեր բնագավառներում գիտության արդյունքների ներդրման և այսպիսով՝ գիտություն-արտադրություն կապի ամրապնդման, գիտության զարգացման նպատակով օրենսդրական նպաստավոր դաշտի ստեղծման, գիտությամբ զբաղվող երիտասարդներին հնարավորինս խրախուսման և մի շարք այլ խնդիրներ:


Վարչապետը լսել է արված բոլոր առաջարկությունները, որոնց մեծ մասը ուղղակիորեն կապված էր ֆինանսական միջոցների հատկացման կամ արդեն իսկ արված հատկացումների ավելացման հետ և նշել, որ գիտությունը մինչ այդ էլ եղել է պետության ուշադրության կենտրոնում, պարզապես, պետական միջոցներն այսօր միշտ չէ, որ հնարավորություն են ընձեռում ամենատարբեր բնագավառներում առկա բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները կարճ ժամկետում և ամբողջությամբ լուծելու:


Վարչապետն ընդգծել է, որ տարեցտարի ավելացող պետական բյուջեում համապատասխանաբար ավելանալու են նաև գիտության համար նախատեսված ծախսերը: Սերժ Սարգսյանը կարևորել է տնտեսության մեջ արդյունավետ գիտական առաջարկների ներդրման շնորհիվ լրացուցիչ միջոցերի ներգրավումը ևս:


Հանդիպման մասնակիցներին նա խոստացել է, որ մշտական ուշադրության կենտրոնում է պահելու գիտության հետ կապված խնդիրները, և ցանկացած պարագայում, երբ գիտական հասարակայնության ներկայացուցիչները վարչապետի հետ քննարելու հարցեր կունենան՝ պատրաստ է կրկին այցելու ակադեմիա, լսելու նրանց, հարկ եղած դեպքում՝ նաև իրեն իրավունք կվերապահի նրանց հրավիրելու կառավարություն և խորհրդակցելու գիտության զարգացման հետ կապված հարցերի շուրջ:


Ակադեմիկոսները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին նման մոտեցման համար և հույս հայտնել, որ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության կողմից շեշտադրվող կարգախոսներից մեկը՝ մրցունակ գիտություն ստեղծելու մասին, այսպիսի մոտեցման արդյունքում հետևողականորեն կյանքի կկոչվի:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ