չորեքշաբթի, 23 մայիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին և Բեռնար Ֆասիեին:
Համանախագահները ՀՀ վարչապետին ներկայացրել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու վերաբերյալ: