Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆոլկեր Զայթցին, որը երկամյա պաշտոնավարությունից հետո ավարտում է դիվանագիտական աշախատանքը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-գերմանական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած անձնական ներդրման համար, վարչապետը հույս հայտնեց, որ նոր պաշտոնում ևս՝ զբաղվելով եվրոպական երկրների հետ հարաբերությունների խնդիրներով, նա, հնարավորության սահմաններում, ժամանակ կգտնի օժանդակելու Հայաստանում նախատեսված ծրագրերի իրագործմանը: Ֆոլկեր Զայթցն իր երախտագիտությունը հայտնեց վարչապետին ջերմ ընդունելության և պաշտոնավարության շրջանում ցուցաբերված աջակցության համար: Ըստ դիվանագետի, անցած երկու տարիներին հայ-գերմանական հարաբերությունները դրվել են ավելի բարձր մակարդակի վրա, և այսօր խնդիրն այն պահպանելն ու զարգացնելն է: Խոսելով իրականացվող ծրագրերի մասին, դեսպանը նշեց եվրոպական տնտեսագիտական բուհի կայացման փաստը՝ կարևորելով Հայաստանի համար որակյալ մասնագտների պատրաստման խնդիրը: Ինչ վերաբերում է տնտեսական ծրագրերին, ապա, ըստ դեսպանի, դրանք հիմնականում ուղղված են եղել մանր ու միջին բիզնեսի, գործարար կապերի զարգացմանը: Հանդիպման վերջում հաջողություններ մաղթելով Ֆոլկեր Զայթցին հետագա աշխատանքում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ հայ-գերմանական հարաբերություններում հաստատված ավանդույթներն ու նախանշված ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ