Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 նոյեմբերի 2001

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2001-2003 թվականների ընթացքում իրականացվող 4 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտական ենթակառուցվածքների և հիմնարար գիտությունների զարգացում» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել հանրապետության գիտական համակարգի տեխնիկական զարգացմանն ու վերազինմանը, նպաստել գիտության համակարգում երիտասարդ կադրերի ներգրավմանը և կանխել հանրապետությունից մտավոր ներուժի արտահոսքը: Այս խնդիրներն իրականացնելու նպատակով դրամաշնորհներ կտրամադրվեն հատկապես բնական, ճշգրիտ և տեխնիկական գիտությունների ու գիտական համակարգի ինտերնետային ցանցի կատարելագործման բնագավառներում: Շարունակելով տարիների ընթացքում ձևավորված բարի ավանդույթները` «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպությունը 2001-2003 թվականների ընթացքում կիրականացնի արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անչափահաս երեխաներին և ծնողներին օժանդակության ծրագիրը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի շուրջ 700 երեխաներ և 120 զոհվածի ծնողներ կշարունակեն ստանալ ամենամսյա դրամական օգնություն: Կազմակերպությունը կհովանավորի նաև զոհված ազատամարտիկների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող երեխաներին: «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կվերանորոգի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Հարթաշեն, Խալանվար, Բարգավան, Ճակատեն, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի բուժկետերը, կաջակցի բնակչության առողջության առաջնային պահպանմանը: Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 58 սահմանամերձ և հեռավոր գյուղերի բնակչության անհետաձգելի բուժօգնության կազմակերպման համար կազմակերպությունը կտրամադրի շուրջ 12 մլն դրամի դեղորայք: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի ֆինանսավորմամբ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից իրականացվող «Հայ ճարտարապետության պատմության» և Հովսեփ Օրբելու «Ընտիր երկերի» հրատարակման ծրագիրը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ