երկուշաբթի, 11 հունիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության, առևտրի և տնտեսական զարգացման, բնապահպանության, քաղաքաշինության, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններ և նրանց աշխատակազմերին ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագրով նոր նշանակված նախարարներ Գևորգ Դանիելյանին, Ներսես Երիցյանին, Արամ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Հարություն Քուշկյանին և Արմեն Գրիգորյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին՝ կառավարությունում համատեղ արդյունավետ աշխատանքի համար, վստահություն հայտնելով, որ այսուհետ ևս նրանք իրենց գիտելիքներն ու կարողություններն ի սպաս կդնեն մեր պետության և ժողովրդի բարօրության ապահովմանը:
Շնորհավորելով և հաջողություն մաղթելով նորանշանակ նախարարներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ, բնականաբար, նոր խնդիրներ են դրվելու նախարարությունների առջև, և նրանք պետք է պատրաստ լինեն եղած ձեռքբերումները պահպանելու և ապագայում է՛լ ավելի զարգացնելու համար: