երկուշաբթի, 11 հունիսի 2007
ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովը և հրավիրել նրան՝ պաշտոնական այց կատարելու Ռուսաստանի Դաշնություն: Միխայիլ Ֆրադկովի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր առաջադրումը, ինչպես նա— երկրի օրենսդիր մարմնի վերջերս կայացած ընտրությունների արդյունքները համոզիչ կերպով ցուցադրեցին հանրապետության քաղաքացիների ավելի մեծ վստահությունը ՀՀ նախագահի և կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հանդեպ: Խորին գոհունակությամբ եմ նշում, որ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության բազմակողմանի խորացումը այդ քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է:
Բարձր եմ գնահատում Ձեր անձնական գործուն մասնակցությունը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացմանը, ռազմավարական Ձեր պատկերացումը դրա լայնընդգրկուն հեռանկարների վերաբերյալ: Ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության հետագա կատարելագործման հարցերի քննարկման նպատակով, հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարելու Ռուսաստանի Դաշնություն:
Նոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ, Սերժ Ազատի, Ձեր բազմակողմանի գործունեության մեջ՝ հանուն հայոց պետականության և Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջև ճշմարիտ բարեկամական հարաբերությունների ամրապնդման»: