Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանն աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հովանավորությամբ անցկացվող «Վերածնունդ մշակույթի միջոցով» նվիրատուների կոնֆերանսը: Համաժողովի կազմակերպիչներին, հովանավորներին ու մասնակիցներին ողջույնի խոսք է ուղղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով միջազգային կազմակերպություններին այդ կարևորագույն գործընթացի նախաձեռնման համար՝ վարչապետը նշել է մշակութային ժառանգության պահպանման մեծ նշանակությունը ցանկացած ժողովրդի ինքնությունը պահպանելու գործում. «Այսօր անկախ պետականությունը վերականգնած մեր ժողովուրդը մեծ խանդավառությամբ է լցված իր մշակութային ժառանգությունը վերականգնելու և պահպանելու հնարավորությամբ, -ընդգծել է նա, - ավելացնելով, որ այդպիսի ծրագրերի իրականացումը կունենա հսկայական բարոյահոգեբանական նշանակություն: Ավելին՝ ազգային բարձր ինքնագիտակցությունը, սեփական հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքը պարտադիր նախապայմաններ են այլ ազգերի և պետությունների մշակութային ժառանգության նկատմամբ համապատասխան վերաբերմունք դաստիարակելու գործում»: Այդ առումով ներկայիս գործընթացը, ըստ վարչապետի, դառնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «Մշակութային բազմազանության գլոբալ դաշինք» նախաձեռնության տրամաբանական բաղկացուցիչը: Հայ ժողովուրդը մեծագույն նվաճումներ ունի ճարտարապետական և կիրառական արվեստի ոլորտներում՝ առաջինը աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն հռչակած մեր պետությունը դարձավ վաղ և միջնադարյան քրիստոնեության բազմաթիվ կոթողների օրրան: Երկար դարերի ընթացքում պետականությունից զրկված և պատմական հայրենիքի բազմաթիվ տարածքներ կորցրած մեր ժողովուրդը ցավով էր վկա դառնում այլ, հաճախ՝ ախոյան պետությունների տարածքում հայտնված իր հուշարձանների ավերմանն ու ոչնչացմանը: Անդրանիկ Մարգարյանը մտահոգիչ է համարել հատկապես Հայաստանի ճարտարապետական ժառանգության վիճակը, որի պատճառները զանազան են: Վարչապետը նշել է նաև, որ քրիստոնեության հուշարձանների պահպանման հարցում խորհրդային իշխանությունների դժկամությունը, բնական աղետները, հատկապես՝ 1988թ. ավերիչ երկրաշարժը, վնասված հուշարձանների վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների անբավարարությունը: Իր խոսքում վարչապետն ընդգծել է նաև մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման տնտեսական և սոցիալական կարևոր նշանակությունը, քանի որ, ըստ նրա, նաև այդ ժառանգության վիճակով է պայմանավորված Հայաստանում զբոսաշրջության խթանման հնարավորությունը: Նա նշել է նաև, որ հարուստ լինելով պատմական հուշարձաններով և հինավուրց կոթողներով՝ Հայաստանը մեծ դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում մշակութային և բնապահպանական զբոսաշրջության զարգացման գործում: Դա, իր հերթին, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համայնքների ուժեղացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հավաստել է մշակութային ժառանգության պահպանման գործին ստարելու իր վճռականությունը: Նա միաժամանակ նշել է, որ այդ գործընթացում կառավարությունը չի կարող և չպետք է մենաշնորհ վերապահի իրեն: Թեև Մշակույթի նախարարությունը պետք է ստանձնի առաջնորդի դերը և ապահովի միասնական քաղաքականության և ստանդարտների մշակումը, մշակութային ժառանգության պահպանության գործը պետք է դառնա համազգային նախաձեռնություն, որին իրենց կարևորագույն մասնակցությունը պետք է բերեն գիտական շրջանակները, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները: Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է կոնֆերանսի մասնակիցներին, որ Ազգային ժողովը քննարկում է «Մշակույթի մասին» օրենքի նախագիծը, որում տեղ են գտել նաև դրույթներ մշակույթի ոլորտում ներդրումներն ու նվիրատվությունները խթանելու նպատակով նպաստավոր հարկային քաղաքականության վերաբերյալ Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև մշակույթի պահպանման ու զարգացման ֆինանսական խնդիրներին: Հիշեցնելով անցումային շրջանում գտնվող մեր պետության առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք անհնար են դարձնում պետական բյուջեից անհրաժեշտ ֆինանսավորման հատկացումը մշակույթի ոլորտին, վարչապետն ասել է, թե միայն դա չէ այս կոնֆերանսին մասնակցող հնարավոր նվիրատուներին ողջունելու և աջակցության կոչ անելու պատճառը, քանի որ առաջարկվող ծրագրերին մասնակցությունը ունի մեծագույն բարոյահոգեբանական նշանակություն և կբարձրացնի այդ կազմակերպությունների վարկանիշը հասարակության մեջ: Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ ՀՀ կառավարությունն իր հերթին, կանի ամեն ինչ, որպեսզի աջակցությունը վերածվի երկարատև ու փոխշահավետ համագործակցության: Առանձնահատուկ դիմելով հայազգի հրավիրյալներին, վարչապետը նշել է, թե այս կերպ մենք նաև կվերականգնենք մեր ժողովրդի անվանի զավակների՝ Լազարևների, Լորիս Մելիքովի, Մանթաշովի, Գյուլբենկյանի, Նուբար Փաշայի, Ալեք Մանուկյանի և այլոց հիմնած մեկենասության ավանդույթը, որն այսօր, Հայաստանի անկախ պետականության պայմաններում, կարող է շատ ավելի արգասաբեր լինել: Ավարտելով ողջույնի խոսքը՝ վարչապետը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ