Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 11 հունիսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո Միխայիլ Եֆիմովիչ,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսական պետության՝ իրադարձություններով և նշանակալից տարեթվերով հարուստ բազմադարյա պատմության մեջ այս օրը, որը կարելի է համարել նոր Ռուսաստանի ծննդյան օր, առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն ելակետ հանդիսացավ երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության և միջազգային ասպարեզում կար—որ դերակատարություն ունեցող առաջատար պետության կառուցման համար: Վերջին տարիներին Ռուսաստանի տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում և քաղաքական կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները համոզում են, որ երկրի զարգացումն ու առաջընթացը անշրջելի բնույթ ունեն:

Պաշտպանելով Ձեր գլխավորած կառավարության կողմից իրականացվող և հիշյալ նպատակների իրագործմանն ուղղված քաղաքականությունը, վստահություն եմ հայտնում, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջ— հաստատված ամուր հիմք և լավ հեռանկարներ ունեցող դաշնակցային գործընկերության ու փոխշահավետ համագործակցության հարաբերությունները՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ, այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան:

Հարգելի Միխայիլ Եֆիմովիչ, շնորհավորելով Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի ազգային միասնության խորհրդանիշը դարձած համաժողովրդական տոնի կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն, քաջառողջություն — բարօրություն»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ