Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 հունիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարներին, որոնք վարչապետին են ներկայացրել իրենց կազմակերպություններին հուզող արդիական մի շարք խնդիրներ: Մասնավորապես, անդրադարձ է եղել դեռևս 2006թ. ՀՀ Ազգային ժողով ներկայացված և օրակարգում ներառված «Ստեղծագործական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը, ըստ վերոնշյալ միությունների ղեկավարների, իրենց համար կարևոր ու օրախնդիր հարց է, և ցանկալի է, որ այն նորընտիր խորհրդարանի կողմից առաջիկա աշնանային նստաշրջանում քննարկվի:


Վարչապետի հետ հանդիպմանը ներկայացվել են նաև հեռուստատեսությամբ ազգային մշակույթի քարոզչության, Երևանում հայ ժողովրդի բարեկամներին՝ Ֆ. Նանսենին, Ֆ. Վերֆելին և այլոց, նվիրված քանդակազարդ ծառուղու հիմնման առաջարկություններ: Հանդիպման մասնակիցները խոսել են հասարակական կազմակերպությունների կարգավիճակով գործող և տարբեր բնագավառներ ներկայացնող ներկայիս ստեղծագործական յոթ միությունների գործառույթների, նորանկախ Հայաստանի պայմաններում նրանց դերի և նշանակության, գործունեության արդյունավետ մեխանիզմների մշակման, պետական աջակցության հարցերի շուրջ ևս:


Վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ստեղծագործական միությունների ղեկավարների առաջարկը՝ նման հանդիպումներին պարբերական բնույթ հաղորդելու վերաբերյալ, միաժամանակ ընդգծելով, որ ստեղծագործական միությունները պետք է ձերբազատվեն Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած նման միություններին բնորոշ գործունեության ձևերից և արդի իրողություններից ելնելով, նորովի ձևակերպեն իրենց խնդիրները:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ