Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոյիչիրու Մատսուուրային: Վարչապետը շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ին՝ ՀՀ կառավարության հետ ակտիվ համագործակցության պատրաստակամության և մշակույթի պահպանությանն ու զարգացմանն ուղղված նվիրատուների համաժողովի նախաձեռնման և իրագործման համար: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ կառավարությունը մեծապես մտահոգված է և իր ուշադրության կենտրոնում է պահում մշակույթի, կրթության և գիտության հիմնախնդիրները: Դրանք, ըստ վարչապետի, արտացոլված են նաև կառավարության մշակած աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում: Խնիդրները բազմաթիվ են, կարճ ժամկետում լուծման հնարավորությունները՝ սակավ, ուստի, վարչապետի կարծիքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս աջակցությունը՝ նվիրատուների միջոցով մեր ազգային մշակութային արժեքները պահպանելու գործում, այսօր խիստ անհրաժեշտ է: Անդրանիկ Մարգարյանը կարևորեց այս ոլորտում տարածաշրջանային համագործակցության, ծրագրերի և երկխոսության ծավալումը, ինչը որոշակիորեն կնպաստի տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծմանը: Վարչապետը զրուցակցին ներկայացրեց նաև Երևանը բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դարձնելու Եվրամիության մտադրությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու գարնանը Երևանում անցկացվելիք մեծ համաժողովին: Անդրանիկ Մարգարյանը կարևորեց մշակութային հարցերին ամենօրյա ուշադրությունը, որպեսզի դրանք չհիշատակվեն միայն համաժողովից համաժողով ընկած ժամանակահատվածում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն պրն Կոյիչիրու Մատսուուրան գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի կառավարությունը մշակութային արժեքների պահպանության հստակ քաղաքականություն է վարում և հավաստիացրեց, որ իր կազմակերպությունը հնարավորինս կաջակցի առկա դժվարությունների հաղթահարմանը: Չնայած Հայաստանը անկախացումից կարճ ժամանակ հետո միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային, սակայն մինչ այժմ, ըստ պարոն Մատսուուրայի, այդ կազմակերպության ոչ մի ղեկավար չի եղել Հայաստանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի խոսքով, իր այցը նոր էջ կբացի մեր երկրի հետ համագործակցության ասպարեզում: Նա վստահեցրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարածաշրջանում անկողմնակալ և հավասարակշռված գործունեություն է ծավալում և կփորձի այսուհետ ևս տարածաշրջանային ծրագրերին մեծ ուշադրություն դարձնել: Հանդիպման ավարտին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ՀՀ վարչապետին հանձնեց Արիստոտելի դիմանկարով՝ իր կազմակերպության արձաթե հուշամեդալ:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ