Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հունիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայկե Փայչին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Վարչապետը բարձր է գնահատել անցած երեք տարիներին հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված տիկին Փայչի գործունեությունը, նշելով, որ այդ հարաբերությունները նշված ժամանակահատվածում բարձրացվել են որակական նոր մակարդակի՝ ընդգրկելով բոլոր բնագավառները, ներառյալ՝ տնտեսությունն ու անվտանգությունը:


Գերմանիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ շահագրգիռ աջակցության և համագործակցության համար: Երկկողմ հարաբերությունների սերտացումից բացի, ըստ դեսպանի, Գերմանիան մեծ դերակատարում է ունեցել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, մասնավորապես, Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում Հայաստանը ներգրավելու, այնուհետ նաև 2006թ. նոյեմբերին ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի ընդունմանը նպաստելու գործում: Իբրև ԵՄ խոշորագույն դոնոր երկրներից մեկը, դեսպան Փայչի հավաստմամբ, իր երկիրը կարող է նաև նշանակալից ավանդ ունենալ այդ ծրագրի իրականացման փուլում:


Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է ս.թ. սեպտեմբերի 10-14-ին տեղի ունենալիք Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստը: ԳԴՀ դեսպանը համագործակցության առումով Հայաստանը համարել է օրինակելի և համոզվածություն հայտնել, որ իր հաջորդի օրոք այդ գործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա:


Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել տիկին Հայկե Փայչին հետագա գործունեության մեջ:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ