Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 հունիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին՝ Հայաստանի անկախացումից ի վեր մեր պետության զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը ցուցաբերած աջակցության համար և նշել, որ ՀՀ կառավարությունն ակնկալում է համագործակցության շարունակում և ընդլայնում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամ է նոր թափով շարունակելու բարեփոխումները, որոնք ամրագրված են նաև ՀՀ ԱԺ-ի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրում:


Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենը ՀԲ-ի անունից նախ շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ նշանակման կապակցությամբ, ապա նաև ՀՀ կառավարության ձևավորման և այսօր արդեն խորհրդարանում գործունեության ծրագրի հավանության արժանանալու կապակցությամբ: Նա ընդգծել է, որ ՀԲ-ի առաքելությունն է՝ օժանդակել կառավարության ծրագրի իրագործմանը: ՀՀ վարչապետին հանգամանորեն ներկայացնելով մեր երկրում ՀԲ-ի գործունեությունը, մինչ այժմ իրականացված և տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներառող, նաև ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, պարոն Արիստոմենե Վարուդակիսն ասել է, որ երկրի օժանդակության ռազմավարության ներկայիս փուլն ավարտվում է 2008թ.-ին, որին հաջորդելու է առաջիկա չորս տարիների համագործակցության ուղղությունների քննարկումը ՀՀ կառավարության հետ: ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենի հավաստմամբ, այն համընկնելու է ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի գերակայությունների հետ:


Վարչապետը նշել է, թե ուրախ է հետագա չորս տարիներին համագործակցության մտադրության համար և խնդրել հյուրին` ընդհանուր գծերով ներկայացնել օժանդակության նոր ծրագրի մոտեցումները:


ՀԲ-ի ներկայացուցիչը նշել է, որ 2004-2008թթ. ներկայիս ծրագրի այս փուլի երկու հիմնական խնդիրների` Երևանում երթևեկության բարելավման և Հայկական երկաթուղու արդիականացման ու բարելավման ծրագրերի ավարտից հետո, ՀԲ-ն նախատեսում է հետագա փոխգործակցությունը շարունակել սոցիալական ոլորտում, մասնավորապես` կրթության, առողջապահության օժանդակության, ինչպես նաև տնտեսական աճը խթանող գործարար միջավայրի բարելավման, երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացմանն օժանդակության, մասնավոր հատվածի և կապիտալի շուկայի զարգացմանը նպաստելու միջոցով:


Նշված ուղղությունները, ըստ Արիստոմենե Վարուդակիսի, ՀԲ-ն պատրաստ է քննարկելու և անհրաժեշտության դեպքում, լրացնելու ՀՀ կառավարության հետ քննարկման արդյունքում: Նա նշել է, որ իր ծրագրերը մշակելիս ՀԲ-ն հաշվի կառնի Հայաստանում գործունեություն իրականացնող մյուս դոնորների ծրագրերը ևս:


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ թվարկված ուղղությունները ՀՀ կառավարության գործունեության ծրագրի գերակայությունների շարքում են և հույս է հայտնել, որ ՀԲ-ի հաջորդ քառամյա ծրագրի իրագործման ժամանակ ևս բանկը, ինչպես այժմ, կարձանագրի Հայաստանում ՀՀ կառավարության հետ իրագործվող ծրագրերի բարձր կատարողական:


Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը շարունակելու և զարգացնելու:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ