Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 հունիսի 2007




ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի և նրա գլխավորած պատվիրակության հետ:




Վարչապետը, ողջունելով բարձրաստիճան հյուրին և պատվիրակության անդամներին, նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակներում հնարավոր բոլոր ջանքերը գործադրել Հայաստանի և Հունաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար՝ ի նպաստ երկու երկրների ու բարեկամ հայ և հույն ժողովուրդների: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել մինչ այժմ մեր երկրին ամենատարբեր ոլորտներում Հունաստանի ցուցաբերած աջակցության համար, հատկապես ընդգծելով ռազմական բնագավառում համագործակցությունն ու աջակցությունը: Վարչապետն ասել է, թե երկար տարիներ աշխատելով անվտանգության բնագավառում և ի պաշտոնե շփվելով Հունաստանի պաշտոնական գերատեսչության ղեկավարության հետ, մշտապես զգացել է նրանց ջերմ բարեկամական վերաբերմունքը և համագործակցության պատրաստակամությունը: Վարչապետը կարևորել է այդ գործակցության ընդլայնումն ու հետագա զարգացումը, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է Անհատական գործողությունների ծրագիր և Հունաստանի փորձն ու օժանդակությունը չափազանց օգտակար կարող են լինել: Սերժ Սարգսյանը համաձայնել է Հունաստանի նախագահի այն տեսակետին, թե մեր բարդ տարածաշրջանում բարեկամներ և ընդհանուր շահեր հետապնդող հարևան երկրներն այնքան էլ շատ չեն, ուստի հանուն բարեկամ ժողովուրդների անվտանգության և բարեկեցության ապահովման, անհրաժեշտ է առկա խնդիրների լուծման ու զարգացման ծրագրերի իրագործման հարցում հնարավորինս համատեղել ջանքերը:




Նախագահ Կարոլոս Պապուլիասը ցավով է նշել, որ այնպիսի դժվարին և անընդհատ խնդիրներ հարուցող հարևանը, ինչպիսին Թուրքիան է, եթե ի վերջո փոխվեր և առաջնորդվեր եվրոպական ընտանիքին հարիր արժեքներով, ապա ե՛ւ Հունաստանը, ե՛ւ Հայաստանը ստիպված չէին լինի սոցիալական ծրագրերի հաշվին երկրի համախառն ներքին արդյունքից ավելի մեծ միջոցներ հատկացնել պաշտպանության և անվտանգության ապահովման խնդիրներին: Հունաստանի նախագահը գոհունակությամբ է խոսել ոչ միայն երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, այլ նաև միջազգային ասպարեզում Հայաստանի և Հունաստանի շահագրգիռ համագործակցության և միմյանց պատրաստակամորեն աջակցություն ցուցաբերելու մասին: Նա նշել է, թե իր երկիրն արդեն որոշակի փորձառություն ունի եվրաինտեգրման ու եվրաատլանտյան շրջանակներում գործունեության հարցում և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարևորվող նպատակների իրագործման ճանապարհին պատրաստ է օգտակար լինել այդ փորձով:




Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսական փոխգործակցության զարգացման գործում Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Համագործակցության ոլորտների հեռանկարայնության առումով նշվել են հատկապես գյուղատնտեսության, առետրի և զբոսաշրջության, ռազմական, կրթության ոլորտները, որոնք, ըստ ՀՀ վարչապետի, կարևորված են նաև ՀՀ կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրում:




Հանդիպման ավարտին Հունաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ մարդկային ներուժով, իմաստնությամբ և կարողություններով միմյանց շատ նման ու դարավոր պատմություն ունեցող հույն և հայ ժողովուրդները պատմության ընթացքում կարողացել են հաղթահարել բոլոր դժվարությունները և այսուհետ ևս, աջակցելով ու հարաբերություններն ավելի սերտացնելով՝ կկարողանան մեծ առաջընթաց ու ձեռքբերումներ ունենալ:








Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ