Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 հունիսի 2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 16 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Երևան քաղաքի «Պուշկինի անվան զբոսայգու բարեկարգման աշխատանքների», «Հրաշք» մանկապարտեզի սանհանգույցների վերանորոգման», «Ամենամյա հոգաբարձուների նիստի համար հոբելյանական հանդեսի տպագրության և անհատույց բաշխման», «ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր, Ակնաղբյուր, Խաշտարակ, Լուսահովիտ և Դիտավան գյուղերի ջրամատակարարման համակարգերի ուսումնասիրության և հետազոտական աշխատանքների», «ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման» և «Սիսիանի հիվանդանոց» ՓԲԸ-ի գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման», «Օժանդակություն ԼՂՀ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ստեփանակերտ-Կարմիր Շուկա 9-21 կմ հատվածի 12.4 կմ երկարության չորրորդ կարգի ճանապարհի կառուցման աշխատանքներին», «ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի դպրոցի կցակառույցի իրականացման նախագծման», «Օժանդակություն ԼՂՀ Հադրութի շրջանային հիվանդանոցի կառուցմանը» և «Մեծ Թաղլար, Ազոխ ու Դրախտիկ գյուղերի ջրամատակարաման համակարգի կառուցմանը», «ԼՂՀ Հադրութի շրջանի Տող-Հադրութ հատվածամասի գազատարի կառուցման աշխատանքների» ծրագրերը:

Հաստատվել են նաև «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Արագածոտնի մարզի «Մաստարայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի եռահարկ առաջին մասնաշենքի վերակառուցման» և «Լեոնարդ Գմյուր» երեխայի պաշտպանության սոցիալական հիմնադրամին գույքի նվիրաբերության» ծրագրերը:

Նիստում քննարկվել և հաստատվել են «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Դպրոցների բարեկարգում ՀՀ Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում և Կապան քաղաքում» և Խաղահրապարակների վերանորոգում Կապան քաղաքի Բաղաբերդ, Հալիձոր և Ձորք թաղամասերում» ծրագրերը ևս, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ