Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 նոյեմբերի 2001

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Այն բացեց և իր գործընկերներին ԱՊՀ կազմավորման 10-ամյակի առիթով շնորհավորեց ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը: Բացման խոսքում նա համառոտ անդրադարձավ այս կառույցի անցած 10 տարիների գործունեությանը, ձեռքբերումներին և բացթողումներին: Այնուհետև Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն անցան խորհրդի նիստի օրակարգի հարցերի քննարկմանը, որտեղ ընդգրկված էին ԱՊՀ Տնտեսական խորհրդի և Արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացրած մոտ երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսական, առևտրային, հակաահաբեկչության, տեղեկատվական, կրթամշակութային և այլ բնագավառներում համագործակցության խնդիրներին: Կառավարությունների ղեկավարները նախ հավանություն տվեցին 2001 թ. մայիսի 31-ին արտգործնախարարների խորհրդի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի պատրաստած զեկույցի նախագծին, որը վերաբերում էր ԱՊՀ գործունեության 10 տարիների արդյունքների և հեռանկարային խնդիրների վերլուծությանը: Այն այնուհետև կներկայացվի ԱՊՀ անդամ երկրների նախագահների քննարկմանը: Այլ որոշումներով վարչապետների խորհուրդը հավանություն տվեց նաև 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքների ծրագրին և Համագործակցության անդամ պետությունների տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման ու անցկացման կարգի մասին Կանոնակարգի հաստատման վերաբերյալ Արձանագրության նախագծին: ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական, առևտրային համագործակցության զարգացմանն են ուղղված խորհրդի ընդունած որոշումները տնտեսության ոլորտի վեճերին վերաբերող գործերը քննող բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և այլ դատարանների նախագահների խորհրդի կազմավորման մասին Համաձայնագրի, ԱՊՀ անդամ պետությունների փոխադարձ առևտրում սահմանափակումների վերացման աշխատանքների համաձայնեցված տեղեկատվության, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների ազգային շուկաներ ապրանքների ու ծառայությունների առաջանցման համար տեղեկատվական-մարքեթինգային կենտրոնների ցանցի ստեղծման, մինչև 2005թ. ընկած ժամանակահատվածի միջպետական ծրագրի վերաբերյալ որոշումները: Քննարկվեց ԱՊՀ 2002 թ. բյուջեն, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրեց հատուկ կարծիք՝ նշելով, որ այն չպետք է գերազանցի 2001թ. բյուջեով նախատեսված մակարդակը: Նիստում ընդունված մի շարք փաստաթղթեր վերաբերում էին կրթամշակութային ոլորտին: Մասնավորապես, հաստատվեցին մինչև 2005 թ. մշակույթի բնագավառում ԱՊՀ երկրների համագործակցության հիմնական միջոցառումների և ԱՊՀ միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձևավորման հայեցակարգի իրագործման միջազգային ծրագրերը: Հավանություն տրվեց Համագործակցության անդամ պետությունների կրթական հաստատությունների ատեստացիայի ու հավատարմագրման, կրթական գործունեության արտոնագրման բնագավառում աշխատանքների համակարգման վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Որոշում ընդունվեց 2002 թ. Մոսկվայում ԱՊՀ-ի և Բալթյան երկրների միջազգային մարզական պատանեկան խաղեր անցկացնելու մասին: Կառավարությունների ղեկավարների խորհուրդը հավանություն տվեց ԱՊՀ «Պատվո նշան»-ի ստեղծմանը: Նիստում քննարկվեցին կազմակերպական հարցեր ևս: Նիստի ավարտին ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Յու. Յարովը և Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի վարչապետները հանդիպեցին լրագրողների հետ՝ ամփոփելով նիստի արդյունքները:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ