երկուշաբթի, 9 հուլիսի 2007
«Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջի համաձայն, ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակում է 2007թ. 2-րդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների մասին համառոտ տեղեկատվություն:
ՀՀ կառավարության աշխատակազմը վերոհիշյալ ժամանակահատվածում ստացել է 6898 նամակ, որից՝ 18 առաջարկություն, 6820 դիմում, 60 բողոք:
Նամակներում բարձրացված են սոցիալական, ֆինանսական, բնակարանային, առողջապահական, օրենսդրական և այլ բնույթի հարցեր:
Բոլոր նամակները սահմանված կարգով քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում, համապատասխան նախարարություններում, գերատեսչություններում, մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում, որից հետո դիմողներին տրվել է պատասխան (գրավոր կամ բանավոր՝ եթե դա բավարարել է դիմողին):