Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 հուլիսի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային:


Վարչապետը բարձր է գնահատել փախստականների հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու գործում ՀՀ կառավարությանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից մինչ այժմ ցուցաբերած աջակցությունն ու շահագրգիռ համագործակցությունը: Տիկին Հալեպոտան, գրասենյակի գործընկեր ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների և հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության հետ այդ համագործակցությունը համարել է բավականին կառուցողական և արդյունավետ, որի շնորհիվ, ըստ նրա, Հայաստանում զգալի աշխատանք է իրականացվել փախստականներին վերաբերող բազմաբնույթ հարցերի՝ սկսած բնակարանային ապահովումից մինչև նրանց իրավունքներն ու սոցիալական պաշտպանվածության խնդիրները ներառող օրենսդրական համապատասխան դաշտի ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: ՄԱԿ-ի ՓՀԳ հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչը գոհունակությամբ է նշել այն փաստը, որ Հայաստանը միացել է փախստականներին վերաբերող միջազգային համապատասխան կոնվենցիային, դեռևս 1999թ. ընդունել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը և այժմ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցելով, նախատեսում է այդ օրենքի նոր խմբագրությամբ ընդունում, որն արդեն իսկ նախատեսված է ՀՀ կառավարության ծրագրով:


Տիկին Բուշրա Հալեպոտան ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից մինչ այժմ իրականացված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ ակնկալելով առաջիկայում ևս ՀՀ կառավարության սերտ համագործակցությունն ու աջակցությունը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը կշարունակի նույնպիսի արդյունավետությամբ համագործակցել փախստականների հարցերով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ փորձելով հնարավորինս լուծել կարիքավոր խմբերի, այդ թվում՝ փախստականների բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները:


Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ