Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 14 հուլիսի 2007

 ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այսօրվա որոշումով Վահրամ Ղուշչյանը նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:

Վարչապետի մեկ այլ որոշումով, Խաչիկ Ասրյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

Համառոտ կենսագրական տվյալներ

Վահրամ Ղուշչյանը (ծնվ. 29.05.1975թ., ք.Երևան) 1992-97թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ տնտեսագետի մասնագիտությամբ: 1999թ.-ից ուսումը շարունակել է ԱՄՆ Կոլորադոյի համալսարանում՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի, այնուհետև՝ տնտեսագիտության դոկտորի կոչում: 1996-97թթ. աշխատել է Լենդ բանկում, 1998-99թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում նախ՝ ֆինանսական գործառնությունների վարչությունում որպես մասնագետ, ապա՝ ԿԲ նախագահի օգնական: 2000-2006թթ. աշխատել է Կոլորադոյի Համալսարանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնում՝ որպես համակարգչային սրահի համակարգող, տնտեսագիտության ամբիոնում՝ որպես դասախոսի օգնական, ապա՝ առողջապահական հետազոտությունների կենտրոնում՝ որպես հետազոտող: 2006-07թթ. աշխատել է Գյուղտեխնիկական կենտրոնում՝ որպես դասախոս, 2007թ՝ Հայաստանի միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ ՀԿ-ում որպես հետազոտությունների գծով տնօրեն, Համաշխարհային բանկում՝ որպես խորհրդատու, իսկ 2007թ. մայիսից մինչ օրս դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Ամուսնացած է, ունի երկու որդի, անկուսակցական է:

***

Խաչիկ Ասրյանը (ծնվ. 13.02.1970թ., ք.Գորիս) 1991-95թթ. սովորել է «Սյունիք» ինստիտուտում՝ իրավաբան-իրավագետի մասնագիտությամբ: Ներկայումս սովորում է Գորիսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ հեռակա ուսուցմամբ:

1991-94թթ. մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը: 1996-97թթ. աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում, 2002թ.-ից «Սյունյաց արծիվներ» ՀԿ նախագահն է, 2006թ.-ից մինչ օրս աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կենտրոնում՝ որպես գլխավոր մասնագետ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա, ՀՀԿ անդամ է:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ