ուրբաթ, 20 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այսօրվա որոշումով Միքայել Իսպիրյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշումով Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: