ուրբաթ, 20 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ ԼՂՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վարչապետի խոսքում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Սահակյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ունենալով Արցախի ժողովրդի անվերապահ վստահությունը, համոզված եմ, որ Դուք կշարունակեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության ամրապնդմանն ու զարգացմանը, ժողովրդի բարեկեցության ապահովմանն ուղղված ջանքերը: Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված ԼՂՀ նախագահական ընտրությունները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործընթացի անշրջելիությունը: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Արցախի ժողովրդի և պետության»: